Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

Հայի աննախադեպ հաջողությունն ու հայության գերխնդիրը

Հայաստանում մեծ ոգևորություն առաջացրեց տեղեկությունը, որ բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը։ Նա ծնունդով Բեյրութից է, հետո տեղափոխվել և ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում:

54-ամյա մեր հայրենակիցը մրցանակը կիսում է գործընկեր, ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ջուլիուսի հետ։ Այդ գիտնականները Նոբելյան կոմիտեի գնահատմամբ՝ տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»։ Ըստ կոմիտեի, նրանց հայտնագործությունը թույլ կտա հասնել մի շարք հիվանդությունների բուժման:

Հայազգի առաջին Նոբելյան մրցանակակրի մասին տեղեկությունը մեծ արագությամբ տարածվեց ու տարածվում է հայկական համացանցում: Անկասկած, տարածման արժանի տեղեկություն է: Միևնույն ժամանակ սակայն, այդ տեղեկությունն ակամայից անում է մեկ այլ բացահայտում, որը թերևս հերթականն է՝ փոքր ազգերի կամ ժողովուրդների բարդույթ, որոնք հավաքականորեն չունեն համաշխարհային կյանքում մեծ հաջողություններ, նշանակալի դեր և մասնակցություն, ու փորձում են դա «փոխհատուցել» հռչակավոր հայրենակիցների այս կամ այն հաջողություն փնտրելով, տարածելով, դրանով ոգևորություն ապրելով: Ըստ էության, այստեղ էլ թերևս դրսևորվում է ժողովուրդների, ազգերի հոգեբանական մի առանձնահատկություն, երբ իրենց հռչակավոր հայրենակիցների համբավն իրենց լրահոսով կամ տեսադաշտով անցկացնելով, փորձում են ստանալ համաշխարհային տեսադաշտում հավաքականորեն հայտնվելու էֆեկտ: Պետք է նկատել սակայն, որ այդ էֆեկտը մեղմ ասած միշտ չէ որ աշխատում է, կամ գործում է թերևս միայն բացառիկ դեպքերում, այն էլ բավականին թույլ: Ի վերջո, այս կամ այն երկրից մեր հայրենակիցների այս կամ այն հաջողությունը աշխարհը խիստ հազվադեպ և հարաբերականորեն է չափում զուտ էթնիկ պրիզմայով:

Չափումները ժամանակակից աշխարհում ենթակա են որոշակի հավաքականության՝ պետական, կամ այլ կազմավորումների տեսքով: Ու այդ առումով, այդօրինակ տեղեկություններով ոգևորությամբ հանդերձ, հայ ժողովրդի համար թերևս գերխնդիր կամ առաջնահերթություն է մնում համաշխարհային կյանքում հավաքական հաջողության, մասնակցության, դերակատարման հարցը: Իսկ այդ իմաստով առանցքում թերևս պետք է լինի հայկական պետականությունը:

Հայաստան պետությամբ է, որ հայ ժողովուրդը պետք է կարողանա գտնել համաշխարհային կյանքում իր հավաքական, սուբյեկտային ներկայացվածության և դերակատարության, նաև կարևոր հաջողությունների և ձեռքբերումների ճանապարհը: Հայաստանում պետք է ստեղծվի այն միջավայրը, որը թույլ կտա թե մեր հայրենակիցների, թե այլ ազգերի ներկայացուցիչների ապրել ու աշխատել, Հայաստանում ստեղծելով և հայտնագործելով բաներ, որոնք կունենան համաշխարհային ուշադրություն, նշանակություն, հռչակ և գնահատում՝ որպես Հայաստանի միջավայրի ծնունդ, անկախ դրա հեղինակի ազգային պատկանելությունից: Դա է լինելու Հայաստանի, հետևաբար նաև հայության հաջողությունը, որում իրենց մասը կարող են ունենալ նաև բարեկամ ժողովուրդների և ազգերի ներկայացուցիչներ, այդպիսով նաև հավելյալ վկայություն լինելով, թե ապրելու, աշխատելու և ստեղծելու համար ինչպիսի շահեկան ու գրավիչ միջավայր է հայկական պետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում