Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ռուսաստանի տնտեսական ներկայացվածությունը չպետք է դառնա Հայաստանին քաղաքականություն թելադրելու գործիք

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությունը հաղորդեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր խոշոր բաժնետիրոջ առկայության և Կառավարությանը նվիրաբերված բաժնետոմսերի մասին։

Սեպտեմբերի 30-ին Կառավարությունն ընդունեց «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։ «Արդյունաբերական ընկերություն»-ը գրանցված է Մոսկվայում։ Ընկերությունն ընդհանուր առմամբ ձեռք է բերել կոմբինատի 60 տոկոսը, որից 25-ը նվիրել է Հայաստանի կառավարությանը և կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալում պետական մասնաբաժինը կկազմի 15 տոկոս։

«Արդյունաբերական ընկերության» խոշոր բաժնետերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Վերջինս երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել ու հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանում նոր պղնձաձուլարան կկառուցվի։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն «Առաջին լրատվական»-ի  հետ զրույցում ասաց՝ եթե դատենք Տրոցենկոյի հայտարարություններից, երբ խոսքը գնում է միլիարդից ավել ներդրումների մասին, ապա դա անշուշտ ունի նաև քաղաքական նպատակ․«Եթե անգամ ուղիղ քաղաքական նպատակ չունենա, միևնույն է քաղաքական ազդեցությունը այդպիսի խոշորամասշտաբ ծրագրերի դեպքում դառնում է անխուսափելի։ Հատկապես եթե նկատի ունենանք, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը։ Բանն այն է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես կարող ենք դատել մամուլում առկա  հրապարակումներից՝ սկսած 2000-ականների կեսերից ու ընդդիմադիր քաղաքական գործիչների ելույթներից, որոնք հետո դարձան Իշխող ՀՀԿ խմբակցության անդամներ՝այդ կոմբինատը եղել է Հայաստանում մինչև 2018 թվականը կառավարած համակարգի սեփականություն՝ տարբեր սեփականատերերի ու ընկերությունների ձևաչափով։ Այն մեծ հաշվով, եղել է Հայաստանի տնտեսության  քվոտավորված, առանցքային կտորներից մեկը։ Եթե այստեղ տեղի է  ունենում սեփականատիրոջ փոփոխություն, իսկ մենք փաստորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 60 տոկոս բաժնեմասը գնել էր  «Արդյունաբերական ընկերության»-ը, ապա այստեղ նաև քաղաքական իմաստով է փոփոխություն տեղի ունենում՝ հաշվի առնելով տնտեսական, ֆինանսական, կապիտալի հարաբերակցության փոփոխությունը Հայաստանի տնտեսության մեջ։ Այդ առումով, կրկնեմ, տնտեսությունն ու քաղաքականությունը  այսպիսի խոշորամասշտաբ ծրագրերի դեպքում քայլում են ձեռք ձեռքի տված»։

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ անկասկած Ռուսատանի  օրակարգում մշտապես կա նաև խնդիր  իր ազդեցությունն այստեղ մեծացնել․«Նկատենք նաև, որ խնդիրը միայն Ռուսաստանը չէ։ Տնտեսական ռեսուրսներն ու միջոցները աշխարհաքաղաքականության մեջ թե՛ նպատակ են, և թե՛ միջոց։ Ոչ միայն Ռուսաստանն է փորձում տնտեսական ռեսուրսներով կամ այդ քայլերով ազդեցություն ձեռք բերել, այլ նաև ցանկացած կենտրոն, որը հետաքրքրված է Հայաստանով ու Կովկասով։ Այդ իմաստով, երբ Եվրամիությունը մտադրություն է  հայտնում մոտ 3 միլիարդ դոլար ներդրումային աջակցություն ցույց տալ Հայաստանին, սա անկասկած  պարզապես բարեգործական նպատակ չէ, որ հետապնդում է։ Նաև պայմանավորված է Եվրամիության ռազմաքաղաքական ու ռազմավարական հետաքրքրություններով։ Սա շատ նորմալ է և շատ ողջունելի է։ Եթե  պայքարը տեղի է ունենում հենց տնտեսական մրցակցության դաշտում՝ դա շատ լավ է։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը փորձում է տնտեսապես Հայաստանի հարցում մրցակցել Եվրամիության կամ Միացյալ Նահանգների հետ, ապա սա այն լավագույն միջավայրն է, որում կարող է և պետք է տեղի ունենա այդ մրցակցությունը։ Հակառակ դեպքում, երբ մրցակցությունը ուժային տրամաբանությամբ է, սա անշուշտ  Հայաստանի համար որևէ լավ հեռանկար չի կարող խոստանալ»:

Բադալյանն ընդգծեց՝  եթե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում իր դիրքերը  պաշտպանելու համար ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, ապա դա իհարկե կարող է լինել փոխադարձ շահավետ տարբերակ․«Բայց այստեղ գալիս ենք մյուս հարցին։ Հայաստանը պետք է ունենա այնպիսի ինքնիշխանություն, որ  հնարավորություն տա մրցակցության հավասար պայմաններ՝ բոլոր ներդրողների համար։ Այսինքն՝ այստեղ միայն ռուսական ընկերությունները չէ, որ պետք է հայտնվեն բարենպաստ ներդրումային միջավայրում։ Եվ երկրորդը՝ ունենա այնպիսի քաղաքական ներուժ, այնպիսի քաղաքական կարողություն, որ այդ   տնտեսական ներկայացվածությունը չդառնա Հայաստանին քաղաքականություն թելադրելու  գործիք»-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝  մենք ականատես ենք լինում որոշ հարստություններ պետությանը հետ վերադարձնելուն, ինչը միանշանակ կարելի է  ողջունել․«Պղնձնաձուլարանի կառուցումը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձ է կատարելու  հումք արտահանող պետությունից դառնալ հումք վերամշակող պետություն, ինչը  ևս շատ մեծ թե՛ տնտեսական և թե՛ դրանից բխող քաղաքական  հետևանքներ կարող է ունենալ։ Կարելի է միայն նշել, որ եթե այս զարգացումները տեղի ունենան, դա միանշանակ դրական կլինի Հայաստանի համար»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանի  տնտեսական կորպորացիները Հայաստանում բավականին շատ են և նրանց ավելի  շատացումը որոշակի անհանգստության տեղիք տալիս է միակողմանի կախվածության առումով․«Բայց եթե գործընթացները տեղի ունենան այնպես, ինչպես հայտարարվում է՝ այսինքն չունենանք մի իրավիճակ, երբ Հարավկովկասյան երկաթուղիների վիճակը ստեղծվի ու տարիներ  շարունակ չմնանք այն խոստումների իրականացմանը, որոնք թղթի վրա են գրվում ու իրականություն չեն դառնում․․ եթե այդպես չլինի ու բոլոր  հայտարարությունները կյանքի կոչվեն, ապա Հայաստանը միայն կշահի՝ անկախ նրանից, որ այն ձեռք է բերում ռուսական ընկերություն»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում