Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Վարչապետը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ ամփոփել է կազմակերպությունում ՀՀ նախագահության արդյունքները

Հայաստանի Հանրապետությունը ավարտում է իր նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ): Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահության արդյունքների ամփոփման նպատակով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ում ՀՀ կառավարությունում, որպես կազմակերպության նախագահող, ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես եկան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը ՖՄԿ-ին և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության, դերի և մակարդակի կապակցությամբ:

«Ինչպես տեղյակ եք՝ 2018 թվականին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում, սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020 թ. անցկացվելիք 18-րդ գագաթաժողովը հետաձգվեց, և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք ստանձնել այս կարևոր դերակատարումը, սակայն ցավով պետք է նշել, որ Երևանի գագաթաժողովում ընդունված՝ մեր կողմից իրականացվելիք ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել: Մենք կարևորում կարևում ենք կազմակերպության հաջորդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպումը և անցկացումը: Հայաստանը, որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառման և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը», – հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, որոնց թվում առաջին հերթին՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային:

«Առանձնահատուկ կարևորել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի անունից երախտագիտություն հայտնելով ՖՄԿ գլխավոր քարտուղարին 2020 թ. աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:

«Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ», – ընդգծեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի կառավարությունը շնորհակալ է ՖՄԿ գլխավոր քարտուղարից նաև 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Փաշինյանի խոսքով՝ դա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան էին այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ:

«Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հատկապես ֆրանսերենի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և ԲՈՒՀ-երում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանը աջակցում է գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը», – հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թվականին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ Հայաստանը ՖՄԿ լիիրավ անդամ է դարձել 2012 թ. հոկտեմբերին Քինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում