Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը նախատեսում է այսօր առանձին հանդիպումների շարք սկսել խմբակցությունների ղեկավարների հետ: Ինչպես և խոստացել էր, այսօր նախագահը նախատեսում է զրուցել Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու հետ»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ զրույցը նախատեսված է երեկոյան: