
Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության նավերը և ՆԱՏՕ-ի երկրորդ ականազերծման գործողությունների խումբը (SNMCMG2) համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը և ամրապնդել հանրապետության պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը Վրաստանի նավահանգիստներ պարբերական բնույթ են կրում և ծառայում են Սև ծովի անվտանգության բարձրացմանը, հավելել է մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խումբը (SNMCMG2), որը բաղկացած է հինգ նավերից, Վրաստանում է սեպտեմբերի 28-ից: Այն ներառում է նավեր Իսպանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ռումինիայից և Թուրքիայից: Սա այս տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի նավերի չորրորդ այցն է: