ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը, ըստ որի՝ դադարեցվել են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները: Պատճառը այն է, որ դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Հանուն հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վահագն Մարտիրոսյանը դրական է գնահատում այս որոշումը, ասում է՝ առաջին ծիլերն են, պետք է շարունակել։ Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ հավելում է՝ լիազորությունների դադարեցմանը պետք է հաջորդի քրեական գործի հարուցում։