Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել այդ երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ հանդիպումից հետո Ադրբեջանի և Վրաստանի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիրը:
Այդ հանդիպմանը հաջորդել է արդեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում, Վրաստանի պաշտպանության ուժերի հիմնարար մարտական պատրաստության կենտրոնի (CBT) բազայի հիման վրա մեկնարկել «Հավերժություն-2021» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում է ավելի քան 200 զինվորական Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: