Գերմանիայի իշխանությունները 2001 թվականից մինչեւ 2021 թվականն ավելի քան 17,3 միլիարդ եվրո են ծախսել Աֆղանստանի առաքելությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) խորհրդարանական հարցմանը դաշնային կառավարության պատասխանը:
Ամենամեծ ծախսերը բաժին են ընկել զինծառայողներին պահելուն: «Անվտանգության աջակցման միջազգային ուժերին (ISAF), «Անխորտակելի ազատություն» եւ «Վճռական աջակցություն» (Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունները) գործողությանը Բունդեսվերի մասնակցության համար, որոնք պաշտպանության դաշնային նախարարությունն իրականացրել Է 2001 թվականից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը, ծախսվել են ընդհանուր առմամբ շուրջ 12,3 միլիարդ եվրո լրացուցիչ միջոցներ»,- ասված Է ԱԴԿ-ի հացման պատասխանում:
Ըստ որում ճշտվում Է, որ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն շուրջ 2,48 միլիարդ եվրո Է տարմադրել անձնակազմը պահելու եւ տարբեր ծրագրերի հետ կապված նյութական ծախսերի համար: Բացի դրանից, նշված Է, որ 20 տարվա ընթացքում Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերի նախարարությունն Աֆղանստանին Է տրամադրել շուրջ 2,46 միլիարդ եվրո, իսկ պարենի եւ գյուղատնտեսության նախարարությունը ծախսել Է մոտավորապես 33 միլիոն եվրո: Դրա հետ մեկտեղ վիճակագրությունում հաշվի չեն առնված այն միջոցները, որոնք Աֆղանստան Է ուղղորդել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: