Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրվել է Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (Comprehensive Institution Building (CIB) Program) Շրջանակային փաստաթղթի վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, ինչը երկու կողմերին կպարտավորեցնի ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցել լիարժեք ու արդյունավետ: Այս ծրագրով 2011-2013թթ. ԵՄ-եւ Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո: Հուշագիրը ստորագրել են Հայաստանում Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: