Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Արցախի անվտանգության բաց թողնված բաղադրչիչը. Արցախը արդիական աշխարհում, կամ՝ վերջ

Երկարաժամկետ, ինչ որ տեղ անժամկետ Ռուսաստանի հետ պետք է պաշտպանենք մեր անվտանգությունը, Արցախում երիտասարդների հետ հանդիպմանն ասել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:  Զուտ ընթացիկ քաղաքական մարտավարական տրամաբանության առումով նրա դիտարկումը միանգամայն հասկանալի է և համարժեք է առկա իրողություններին: Այստեղ ճաշակի հարց չէ, նախընտրությունների, կամ համակրանք և հակակրանքի հարց չէ, այլ իրողությունների հանդեպ համարժեքության: Այլ է բանը, որ պետք է այդ համարժեքությունը ստանա առավել լայն, խորը, ընդգրկուն ռազմավարական բնույթ: Իսկ այստեղ արդեն անվտանգային հարցերն ու հեռանկարները, հատկապես Արցախի երիտասարդության առումով, պետք է դիտարկվեն լայն աշխարհակարգային և համաշխարհային փոփոխություններին համահունչ և համարժեք: Դա պետք է արվեն ընդհանրապես անցնող երկու տասնամյակի ընթացքում, սակայն դա անելու համար պետք է լիներ այդ փոփոխություններին համարժեք Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարություն: Այդ ղեկավարությունները պետք է կարողանային Արցախի անվտանգության խնդիրները դիտարկել աշխարհակարգային և համաշխարհային փոփոխությունների, մեծ ու խորքային վերափոխումների համատեքստում, և ըստ այդմ վարեին դրան համահունչ և համարժեք ներքին քաղաքականություն: Իսկ դա պետք է ներառեր ոչ թե անմնացորդ և պաթետիկ ռազմահայրենասիրություն և ըստ էության ուրիշ ոչինչ, այլ հայրենասիրական բաղադրիչների պրակտիկ սպասարկում, այդ թվում և այն համատեքստում, որ Արցախը իր մտածողությամբ և պատկերացումներով պետք է իր նոր սերնդով բացվի դեպի աշխարհ, ձգտի դառնալ համաշխարհային կյանքի մասնակից: Եվ քաղաքական նկատառումներով չճանաչվածության պայմաններում, այդ խնդրի լուծումները պետք է փնտրվեին հենց հավելյալ մեխանիզմների, առաջին հերթին երիտասարդության ռեսուրսի միջոցով: Դա էլ իր հերթին պետք է ենթադրեր աշխատանք Արցախում այդ ռեսուրսի բազմաբնույթ և բազմաշերտ ստեղծագործական ներուժի դրսևորման միջավայր ստեղծելով:

Ժամանակակից աշխարհում անվտանգությունը ունի ոչ միայն ուղիղ ռազմաքաղաքական, ռազմա-տեխնիկական բաղադրիչներ, այլ բաղկացած է նաև հաղորդակցության մեխանիզմներից, որ կարող են լինել հանրությունների միջև: Ավելին, դա իր հետ բերում է նաև որոշակի քաղաքական էֆեկտ, որը չի դրսևորվում առերևույթ, սակայն ժամանակի ընթացքում հաստատվում է որպես միջավայրային ազդեցության գործոն: Բացը, որ հայկական պետությունների քաղաքական ղեկավարները թույլ են տվել նախապատերազմական քառորդդարյա ժամանակահատվածում, պետք է լրացնել հետպատերազմյան շրջանում, Արցախի փաստացի նոր անվտանգային միջավայրը և համակարգը ձևավորելու գործում: Արցախի երիտասարդությունը այդ խնդրում ունի մեծ դեր ու նշանակություն, իսկ քաղաքական ղեավարությունը՝ այդ դերն իրացնելու հնարավորություններն ապահովելու պարտավորություն: Արցախը պետք է պաշտպանված լինի համաշխարհային կյանքին առավելագույն ներգրավվածությամբ նաև, որովհետև ռուսական գործոնն էլ արդյունավետ կլինի, եթե ուղեկցվի բազմաբնույթ և բազմաշերտ այլընտրանքների առկայությամբ: Արցախը կամ կքայլի արդիական աշխարհի բաղադրիչ լինելու որակական ճանապարհով, կամ կփակվի սուբյեկտության ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում