2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը բաց կթողնի Իսլանդիայի հավաքականի առաջատարներից Արնոր Սիգուրդսոնը։
Վերջինս ծանր վնասվածք էր սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Գերմանիայի դեմ հանդիպման 20-րդ րոպեին և փոխարինվել։ «Վենեցիայի» կիսապաշտպան դեռևս չի ապաքինվել և չի միացել Իսլանդիայի ազգային թիմին։
Սա լուրջ կորուստ է մեր մրցակցի համար: Հիշեցնենք, որ Իսլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում։