Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել․

«Սիրելի ուսուցիչներ

Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև:

Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով: Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։

Համոզված եմ՝ ունենք տեսանելի արդյունքներ, բայց և դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:

Դուք մշտապես հուսալի թիկունք եք եղել հայոց պետականության հիմքերի ամրացման ու ամրապնդման գործում։ Անգամ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդներ կրթել՝ հավատալով նրա վերընձյուղմանը։

Սիրելի՛ ուսուցիչներ

Ձեզ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում են դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր իր հայրենի հողի վրա ամուր ու հաստատակամ կանգնելու, խոր արմատներ ձգելու հավատ ներշնչել։

Մենք Ձեզ պետք է դիտենք ոչ միայն մասնագետի, այլև Աստծո կողմից ուղարկված առաքյալի: Մեր ժողովրդի համար այս անորոշ և ճակատագրական ժամանակահատվածում Ձեզ է վստահված ապագա սերունդների կրթությունն ու դաստիարակությունը։

Արցախյան 3 պատերազմներում սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում էր Ձեր դաստիարակած սերունդը, հայրենասեր, հայրենապաշտ, հերոս սերունդը՝ համոզված, որ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով։

Ձեր բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ պատվաբեր ու շնորհակալ առաքելության իրականացման ճանապարհին մաղթում եմ խաղաղություն,առողջություն, բարեկեցություն և անսպառ եռանդ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում