Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ ՊՆ-ում մեկնարկած 2021 թվականի կառուցվածքային փոփոխությունների ծրագրի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվելու՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ստորաբաժանում։ Նմանատիպ ստորաբաժանում է գործում նաև ԱՄՆ և այլ զարգացած երկրների զինված ուժերում։
Այդ ստորաբաժանման հիմնական խնդիրները դրվել են՝ հաշվի առնելով երկրին սպառնացող վտանգները և 44-օրյա պատերազմի փորձը։
Ստորաբաժանման առջև դրված խնդիրներն են՝
թիրախների հայտնաբերում
նույնականացում
տեղորոշում և հետևում
իրազեկում
կալանում
ոչնչացում
Այդ ստորաբաժանման համար համապատասխան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակի ձեռքբերումը նախատեսված է այս տարվա վերջին։