Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքում խափանումներ են գրանցվել աշխարհի մի շարք երկրներում: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
Հիմնականում բողոքներ են ստացվում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Օգտատերերը հայտնում են կայքի և սոցցանցի բջջային հավելվածի աշխատանքի խափանումների մասին:
Ավելի վաղ ամբողջ աշխարհի օգտատերերը, Downdetector-ի տվյալների համաձայն, հայտնել են Facebook և Instagram սոցցանցերի, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերի աշխատանքի մասշտաբային խափանման մասին: Այդ սոցցանցերն ու մեսենջերը պատկանում են ամերիկյան Facebook ընկերությանը, որը հաստատել է խափանումների մասին տեղեկատվությունը և հավաստիացրել, որ աշխատում է դրանց վերացման ուղղությամբ: