Քոչարյանը զինվորականների պաշտպանությունը ստանձնել է, որովհետև այդ մարդիկ անցնում են նաև մարտի 1-ի գործով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով, այսօր Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին:
Ըստ Սաֆարյանի՝ Քոչարյանը զինվորականներին պաշտպանում է ստիպված․ «Քոչարյանին պետք էր ասել, որ բանակը չպետք է մարտի 1-ին լիներ փողոցում: Քոչարյանը զինվորականների միջոցով հեղաշրջման փորձ արեց այս իշխանությունը փոխելու համար: Նա բանակը ներքաշեց հանցագործության կատարման մեջ, այսօրվա նրա հայտարարություններին ոչ ոք չի հավատա»,-նկատեց Սեդա Սաֆարյանը: