Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Լավրովի «հետախուզությունը» Հայաստանի խորհրդարանում

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կատարած պաշտոնական եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մեղմ ասած ոչ սովորական, եթե չասենք աննախադեպ է խորհրդարանական պատվիրակության նախագահի այցի շրջանակում: Այդ հանգամանքը վկայում է իհարկե ոչ թե հայկական պատվիրակության հանդեպ վերաբերմունքի և ընդունելության առանձնահատուկ մակարդակի, այլ այցի և ընդհանրապես քաղաքական օրակարգի առանձնահատկության մասին:

Խորհրդարանի նախագահի այցի շրջանակում Լավրովի հետ հանդիպումը թերևս հուշում է այն մասին, որ ռուսական կողմը Հայաստանի խորհրդարանի մակարդակում ունի խոսելու և շոշափելու հստակ հետաքրքրություն և նպատակադրում: Հարցն այն է, թե որն է դրա նպատակը և ինչ բովանդակության շրջանակում է Լավրովի գերատեսչության այդ շահագրգռությունը: Այստեղ անշուշտ էական է այն, որ Հայաստանի խորհրդարանը փաստացի թիվ մեկ ներկայացուցչական մարմինն է, և միակ ներկայացուցչական մարմինը, որ օժտված է առաջնային մանդատով, ինչը բնականաբար բխում է խորհրդարանական կառավարման առանձնահատկությունից: Իսկ առանցքային որոշումները այդ պարագայում բնականաբար կայացվում են խորհրդարանի մակարդակում: Արդյո՞ք այդ համատեքստում է ՌԴ արտգործնախարար Լավրովը այսպես ասած որոշել անձամբ շոշափել Հայաստանի խորհրդարանի «զարկերակը»:

Ինչ ժամանակահատվածի և ինչ քաղաքական ռազմավարության կամ մարտավարության դիտարկման շրջանակում է Լավրովը փորձում շոշափել այդ «զարկերակը»՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ, գործըկերության, թե հնարավոր դիմադրության համատեքստում, կարող ենք միայն ենթադրություններ անել: ՌԴ արտգործնախարարի և Հայաստանի խորհրդարանի նախագահի պատվիրակության հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը շատ սուղ է և արարողակարգային: Իհարկե մեկ այլ հարց է նաև այն, թե Լավրովն ինչ տրամաբանությամբ է փորձել շոշափել Հայաստանի թիվ մեկ և միակ ներկայացուցչական առաջնային մանդատ կրող ինստիտուտի «զարկերակը»՝ բաց խոսակցությա՞ն, թե՞ «հետախուզության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում