Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Խախտումներով ձևակերպված բեռնատարներ այս պահին էլ կան կանգնած. Ինչ է կատարվում Վերին Լարսում

Վերին Լարսում կուտակված բեռնատարները չեն կարողանում անցնել սահմանը։ Դրա համար օրեր են պահանջվում, երբեմն՝ շաբաթներ։ Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ թուրքական, ռուսական, ղազախական, ուզբեկական, վրացական բեռնատարները առանց խնդիրների են անցնում, և միայն հայկական բեռնատարներն են օրերով կանգնում առանց պատճառի:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման խնդիր երբևէ չի եղել և չի էլ կարող լինել․«Երեկ օրվա ընթացքում 450 բեռնատար, որից հարյուրը՝ հայկական և 350 մարդատար մեքենա է անցել սահմանը, այսինքն՝ 20 տոկոսը մերոնք ենք։ Այսքան մտել են, այսքանն էլ դուրս են եկել։ Եվ ընդհանրապես, Լարսի դիմաց որևէ մեքենա չկա կանգնած, այսինքն՝ գալիս են ըստ հերթի։ Չմոռանանք՝ Լարսում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Թանանյանը։

Նա նկատեց, որ Լարսի նախագծային բացթողունակությունը 80 բեռնատար և 100 մարդատար է մեկ ուղղությամբ, մինչդեռ հիմա մեկ օրում բաց են թողել 450 բեռնատար և 350 մարդատար մեքենա, այսինքն՝ անցակետը աշխատում է 500 տոկոս ծանրաբեռնվածությամբ։ Թանանյանը վստահեցնում է, որ եթե մեքենան Լարս է հասնում, Վրաստանում խնդիրներ առաջանան, ինքը կարող է միջամտել։

«Իհարկե, լինում են բազմաթիվ խնդիրներ, բայց Ռուսաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Լարսում եթե մեքենայի հետ կապված խնդիրներ կան, ես միջամտում եմ, բայց թե ինչ է կատարվում Վրաստանի տարածքում, չեմ կարող ասել։ Ինձ էլ զանգում են, ասում, որ Վրաստանում այստեղ կամ այնտեղ հավաքված են, մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում։ Բայց ինչ վերաբերում է Ռուսաստանից գան հասնեն Լարս, բեռի հետ կապված կամ իրավունքի հետ կապված խնդիր լինի, կարող են դիմել և դիմում են»,-ասաց նա։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը նշեց, որ այս պահին էլ կան բեռնատարներ, որոնք անցել են, բայց Ռուսաստան չեն մտել, քանի որ խախտումներով են ձևակերպված։

«Իհարկե, հոսքերը մեծացել են, մեծացել են նաև Թուրքիայի կողմից, բոլորը նախընտրում են Լարսը, այսինքն՝ Վրաստանով եկողները Թուրքիայից գալիս են Լարսով, չեն գնում ադրբեջանա-վրացական սահմանով, բոլորը գալիս են այս կողմով։ Բայց դա տնտեսվարողի գործն է, տնտեսվարողն ինքն է որոշում»,-հավելեց Թանանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում