Ազգային անվտանգության և ռազմական խնդիրների փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը հայտարարում է՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Դիտարկմանը, թե Իրանի գործողությունները տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների արձագանք են, նկատում է՝ ոչ թե արձագանք են, այլ շարունակություն, իսկ պրոցեսը, քաղաքագետի գնահատմամբ, սկսվել է շատ վաղուց։ Նա ասում է․ «Բացելով կոմունիկացիաները Հայաստանը ստանում է պատերազմ, ոչ թե խաղաղություն»։