Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ փողոցում ասելիք չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ լեգիտիմություն չի նշանակում, ամենաթողություն․ այն նշանակում է երկիրը առաջ տանելու հնարավորություն․ «Մեր իշխանությունը փորձում է լինել հնարավորինս ներառական: Վարչապետը արտախորհրդարանական ուժերին լսելու հետաքրքիր հարթակ է ստեղծել: Քննադատություննները լսում ենք և համախատասխան հետևություններ անում:Եթե մեզ համեմատենք ՀՀ-ում եղած բոլոր իշխանությունների հետ, մենք ամենալսողն ենք»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոս բաժնետոմսերի փոխանցումը պետությանը, պատգամավորը նկատեց․ «ԶՊՄԿ-ի հետ պարզապես գործարք չէ, այն իր մեջ պարունակում է ներդրումային մեծ կոմպոնենտ, պետությունը մտնում է խաղի մեջ»: