Tuesday, 16 04 2024
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

Լրջություն չկա, Դավիթ Տոնոյանը և մյուսները շատ շուտով ազատ կարձակվեն

Օրերս ԱԱԾ-ը տեղեկություն տարածեց, որից հետո պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև Դավիթ Գալստյանը կալանավորվեցին։ Վերջինս հայտնի դարձավ որպես հայկական բանակին սպառազինության մատակարար կազմակերպության տեր «Պատրոն Դավո»: Մամուլը գրել է, որ նա մտերիմ, ընկերական հարաբերություն ունի Դավիթ Տոնոյանի հետ: Նրանք ձերբակալվել են բանակին սպառազինության մատակարարման հարցում ավելի քան 2 միլիարդ դրամի չարաշահումների գործով: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ այդ գործով մեղադրվում է նաև զինուժի ավիացիոն վարչության պետը:Նույն գործով ձերբակալվել է նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարուցված քրեական գործին և կալանավորումներին լուրջ չի վերաբերում․«Իրականում շատ կարճ ժամանակ  հետո՝ ինչպես շատերը, այնպես էլ իրենք ազատության մեջ կհայտնվեն։ Ժամանակի վատնում է։ Զենքի հետ կապված գործարքների առնչությամբ լուրջ բացահայտումներ չեն լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  նախկինում ևս ֆուռորով հայտարարել են աղմկահարույց գործերի մասին, բայց հետագայում պարզ է դարձել, որ դրանք ուշադրություն շեղելու նպատակ ունեն․«Ես չեմ հիշում որևէ գործ, որով  որևիցե մեկը պատասխանատվության ենթարկված լինի։ Ինձ համար այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ կարևոր հարց, որը կարծես թե իշխանությունները չեն ուզում բարձրացնել։ Ինչ էին անում ԱԱԾ համապատասխան ուժերը, երբ այսքան տարի բանակից կոռուպցիոն ռիսկերով բաներ էին անհայտանում կամ անորակ ապրանք էր մատուցվում։ Շնորհակալություն հայտնելուց առաջ այդ հարցը Նիկոլ Փաշինյանը բարձրացրե՞լ է,թե՞ ոչ։ Երբ ասել է, որ ԱԱԾ-ն երբեք չի  հատել թույլատրելի սահմանը, այդ հարցի մասին Նիկոլ Փաշինյանը մտածե՞լ է, թե՞ ոչ։ Երբ գեներալներին աջուձախ ուսադիրներ էր բաժանում, այդ հարցերի մասին մտածե՞լ է, թե՞ ոչ։ Երբ իր  խմբակցության պատգամավորները պնդում են, թե Տոնոյանը մեղավոր չի, որ իր ընկերն է, իրենց հաշիվ տալի՞ս են, թե  ինչ են  խոսում։ Ցավում եմ, որ մենք նորից վերադարձել ենք հին բարքերին։ Հեղափոխական իշխանությունները շատ արագ վերադարձան այն նույն սխեմաներին, որով աշխատում էր հանցավոր ռեժիմը։ Քրեական գործի հարուցման պարագայում շարունակում են պնդել հակառակը։ Եթե խնդիր են տեսնում հատուկ ծառայությունների հետ, համարում են, որ նրանք կարող են կեղծ գործեր հարուցել, ինչու՞ չէին արձագանքում մեր բարձրացրած խնդիրներին։ Եթե համարում են, որ ամեն ինչ նորմալ է, ինչքանո՞վ է ադեկվատ ՔՊ պատգամավորի հայտարարությունը, երբ նա ասում է, որ Դավիթ Տոնոյանն անմեղ է»։

Կարապետյանցը շեշտում է՝ պատմության մեջ կան այնքան տհաճ պահեր, որոնք անգամ քննարկման ենթակա չեն․«Այն ֆոնին, ինչ կատարվեց  Հայաստանի հետ, իրենք իմ ընկեր, լավ ընկեր են խաղում՝ առանց հասկանալու, որ  խոսքը մարդկային զոհերի մասին է։ Մենք մեծ թվով մարդկանց, երիտասարդների կորուստներ ենք ունեցել հենց այդ գործողությունների պատճառով, այդ ֆոնին իմ ընկեր  խաղալն ամեն ինչ արժեզրկում է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ այս իշխանությունը դեռ սատարողներ ունի»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ այս գործարքները չէին կարող տեղի ունենալ առանց այն վայրի, որտեղից այդ զենքերը բերվել են․«Սա գործարք է, սրանք սխեմաներ են, որոնք հենց այս սկզբունքով էլ աշխատում են։Ես չեմ հավատում, որ այս պատմության մեջ չկա օտարի ներգրավվածություն, հետևաբար ռիսկերն այնքանով էին, որ մենք մեզ կապել էինք մի երկրի հետ, որը հերիք չի իր հերթին վաճառում էր զենքեր, որոնք հնադարյան էին ու պիտանի չէին, բայց նաև ամենամեծ վտանգը մեր ներսի դավաճանական ու  մարդկային բարոյականությունից դուրս չինովնիկների գործողություններն էին։ Հենց այդ ամենը բերեց նրան, որ մենք պատերազմում ունեցանք պարտություն, անդառնալի զոհեր ու կորուստներ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում