Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Պատերազմի ճանապարհին Մեհրիբան Ալիևան չօգնեց Պուտինին

Արցախի և Հայաստանի դեմ պատերազմի վերաբերյալ գնահատականներում ու քննարկումներում, թե անցնող հետպատերազմյա մեկ տարվա ընթացքում, թե տարելիցի առիթով դիտարկումներում բաց է մնում թերևս մի կարևոր և նուրբ հանգամանք: Մի բան, ինչը թերևս կարող է օգտակար լինել պատերազմի ռազմաքաղաքական էությունը խորապես հասկանալու և գնահատելու, հետևաբար հնարավորինս ստույգ եզրահանգումների գալու համար:
Խոսքը թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմին նախորդած հուլիսյան տավուշյան մարտերի մասին է, որոնք, եթե դիտարկվում են քննարկվող թեմայի համատեքստում, ապա գերազանցապես այն շեշտադրումով, թե հուլիսյան մարտերին տալով քարոզչական հնչեղություն, Հայաստանը գրգռեց Ադրբեջանին: Գործնականում սակայն դա թերևս բավականին մակերեսային դիտարկում է և հուլիսի տավուշյան մարտերը ունեին թերևս առավել խորքային համատեքստ: Համատեքստ, որը կարող է թույլ տալ առնվազն որպես գնահատման վարկած, դիտարկել այն, որ Տավուշի այդ գործողությունը Արցախի ու Հայաստանի դեմ հասունացող լայնամասշտաբ պատերազմի կանխարգելման մի փորձ էր, ցավոք՝ անբավարար փորձ:

Համենայնդեպս հատկանշական է, որ Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած հնգօրյա մարտական գործողություններից հետո Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի սադրանքի նպատակը հիմնական հարվածի ուղղությունը շեղելն էր, իսկ հիմնական հարվածը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, նախապատրաստվում էր արցախյան ուղղությամբ: Միաժամանակ, նույն այդ ելույթում Փաշինյանը բաց տեքստով խոսեց այն մասին, որ բուն, խորքային սպառնալիքը Թուրքիան է: Ընդ որում, Թուրքիան իրեն մատնել էր Տավուշում միջադեպի բռնկումից, երբ հաջորդ օրն իսկ Անկարան արտգործնախարարության մակարդակով տարածեց դատապարտող հայտարարություն, ուղղված ոչ միայն և գուցե նույնիսկ ոչ այնքան Հայաստանին, որքան՝ Մոսկվային:

Այն, որ Տավուշի գործողությունը «սովորական» չէր, ակնառու էր նաև Բաքվում դրա արձագանքից: Համենայն դեպս, Տավուշում տեղի ունեցածը Բաքվում բերեց հանրային աննախադեպ հուզումների, որոնք կարող էին ավարտվել ընդհուպ իշխանափոխության ալիքով: Դրա մասին էր վկայում նաև Ալիևի արձագանքը, երբ Ադրբեջանի նախագահը բողոքող հանրության առնչությամբ հայտարարել էր, թե իրեն տասնյակ հազարավոր բողոքավորներ ներկայացնում են պահանջներ, բայց ոչ ոք պատրաստ չէ պաատերազմի կամավորության: Ալիևն ի վերջո քավության նոխազ դարձրեց արտգործնախարար Մամեդյարովին, պաշտոնանկ անելով նրան և հայտարարելով, որ արտգործնախարարությունը գործել է Ադրբեջանի շահի դեմ, կատարել է երրորդ երկրի պատվեր: Շատ փորձագետներ հակված էին դիտարկել դա ակնարկ Ռուսաստանի հասցեին: Բանն այն է, որ Մոսկվան այդուհանդերձ շահագրգռված չէր լայնամասշտաբ պատերազմով և Արցախյան գոտին ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ «կիսելու» հեռանկարով, եթե Հայաստանի հանդեպ իր հաստատուն ազդեցության շնորհիվ նա ինքն էր ամբողջապես վերահսկում այդ գոտին: Բայց, Մոսկվան ի վիճակի չէր նաև զսպել Անկարային: Միակ հնարավորությունը թերևս դիտարկվում էր Ադրբեջանում իշխանության փոփոխության միջոցով Թուրքիայի ազդեցությունը նվազեցնելը: Այդ համատեքստում ուշադրության է արժանի դրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ այդ կարգավիճակում առաջին պաշտոնական այցը Մոսկվա, որն ընդհանրապես նրա առաջին արտերկրյա այցն էր որպես Ադրբեջանի փոխնախագահ:

Ալիևային ընդունեց անգամ Պուտինը, նաև պարգևատրեց մեդալով: Ընդ որում հատկանշական է, որ Ալիևայի Բաքու վերադարձից կարճ ժամանակ անց հայտարարվեց Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրության մասին: Իսկ 2020 թվականի օգոստոսին Պուտինը շնորհավորել էր Ալիևայի ծննդյան տարեդարձը, նրան անվանելով Ադրբեջանում Ռուսաստանի իսկական բարեկամ: Մոսկվային այդուհանդերձ չհաջողվեց Բաքվի իշխանության հանդեպ հասնել այնպիսի ազդեցության, որը թույլ կտար պահել իրավիճակը, այդպիսով Կրեմլին ազատելով Կովկասի հանդեպ թուրքական հավակնությունը բավարարելու և Կովկասի ռուս-թուրքական սահմանը Արաքս գետից 100 տարի անց Շուշի տեղափոխելու անհրաժեշտությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում