Thursday, 23 03 2023
12:45
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից
Բեյրութում լարված իրավիճակ է. ամեն պահի բախումներ կարող են լինել
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսի
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ
12:33
ԱՄՆ-ն մտադիր է 700 հզ. դոլարի ռազմակրթական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
12:25
Ռուսաստանը չի կարողանում առաջ գնալ Ուկրաինայում
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023

Եթե ՀՀ-ում իշխանափոխություն լինի, չի լինելու ռևանշիստների գործունեության արդյունքում, այլ ՔՊ-ի անգործության հետևանքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների, փորձագետների հետ և քննարկել հնարավոր զարգացումները և դաշինքի առկա և հետագա մարտավարությունը:

Իրենց մոտ ոչինչ չի ստացվելու: Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, չի լինելու  ռևանշիստների գործունեության արդյունքում, այլ «Քաղաքացիական պայմանագրի» անգործության հետևանքով: Եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, մեկ է, դուք չեք լինելու, դուք անվերադարձ Հայաստանից դուրս եք, ուրիշները կգան: Սա շատ հստակ կարելի է վերլուծել ու հասկանալ: Իրենք էլ են հաշվել ու տեսել, որ չունեն իշխանափոխության ռեսուրս, ումո՞վ են անելու: Այդ ձևով լինում է հեղաշրջում, իսկ հեղաշրջում անում է բանակը: Եթե բանակը չի մասնակցում, ոչ մի գաղտնի ծառայություն, բացի մարդասպանությունը, տեռորը, ուրիշ բան անել չի կարող:

Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ վերակազմակերպվող զինվորական ղեկավարությամբ բանակը ձևական, չեզոք չի մնա նման իրավիճակում, նա հայրենիքի և պետության պաշտպանն է: Նախկինները զրկվում են իրենց հենարանից, իսկ նոր բանակը չի կանգնի, նեյնիմ անի, կտա աչքերը կհանի:

Իսկ տեռոր կարո՞ղ են անել:

Չեմ կարծում: Իրենք այդքան խելք ունեն և գիտեն՝ որտեղ ինչ եղավ, մեղավոր իրենց են համարելու: Այսինքն իրենց ձեռուոտը կապված է: հետևաբար իրենք պետք է որոնեն ուրիշ բան: Ճիշտն այն է, որ իրենք քաղաքական ասպարեզը թողնեն, գնան դատարններ լողանան արդարադատության միջոցով և գողացածը վերադարձնեն: Բայց այստեղ իրենք խնդիր ունեն, իրենց շեֆերը, եթե ունեն այդպիսիք, համաձայն կլինե՞ն դրա հետ, թե ոչ:

Այսինքն ընդդիմությունը աննպատակ քայլեր է անում պարզապես անելու համար և ոչ մի վտանգ չկա՞:

Քայլեր են անում ցույց տալու համար, որ մենք կանք, իսկ երկրորդական խնդիր լուծում են հեղափոխությունից հետո պատերազմով, կորոնավիրուսով, երկիրը կայուն ձևով պահել անկայուն վիճակում: Ինչպես տանը երեխաները չարություններով նյարդերիդ հետ են խաղում:

Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում ՊՆ-ի շուրջ, նախկին պաշտոնյաների ձերբակալություններն ինչի՞ մասին են խոսում:

Գողապետությունը բանակն էլ բաց չի թողել, պարզ է, որ նույն բանն էլ էնտեղ են արել: Ոնց որ դրսում է եղել, այնպես էլ բանակում: Դրա համար էլ պատերազմում պարտվել ենք, ջախջախվել ենք: Եթե այդ հրթիռները նորմալ գործեին  ի՞նչ կլիներ, կհաղթեինք: Ես չեմ կասկածում, որ ռուսները գիտակցաբար են տվել՝ իմանալով, որ այդ հրթիռները պիտանի չեն: Հավանաբար փող են աշխատել:

Սա զգաստություն կմտցնի՞ բանակ:

Բանակում զգաստություն կմտնի, և ես չեմ մտածում, որ հայ ժողովուրդը մահացել է, քաղաքական, ռազմական արգանդը չորացել է: Մենք հասկանում ենք չէ՞, որ անդունդ ենք գնում մեր պետականության կորստի գնով: Հիմա չկա՞ն զինվորականներ, որ այս ամենը մտածում են, չեն կարող չլինել: Եթե չկան, ուրեմն պատմությունը իր դատավճիռը կայացրել է՝ հայ էթնոսը ապրել չի կարող: Բայց ես վստահ եմ, որ նման բան հայության հետ չի կարող լինել: Հետո նաև հասարակական պահանջ կա. 10 հազար քառակուսի կիլոմետր ենք կորցրել: Հիմա մեր ժողովուրդը իր զավակների մահվան սուգը ինչ-որ պահի կդադարեցնի և կասեն՝ իսկ տարածքներն ո՞ւր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում