
Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվի «Անսասան եղբայրություն -2021» անվանումով Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մարտավարական վարժանքը։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։
«Զորավարժությունների նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև բարեկամության, համագործակցության զարգացումն է», – ասել է նախարարության խոսնակը: