
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրություններին քաղաքական կուսակցություններին տրված ձայների 100% – ը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն։
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդ անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը: Քվեարկության արդյունքների համաձայն՝ քաղաքային խորհրդում ներկայացված կլինի 6 կուսակցություն:
Քաղաքական ուժերի վարկանիշն այսպիսի տեսքն ունի.
«Վրացական երազանք»՝ 40,3%,
«Միասնական ազգային շարժում»՝ 27,97%,
«Հանուն Վրաստանի»՝ 8,85%,
«Լելո»՝ 3,63%,
«Գիրչի. ավելի շատ ազատություն»՝ 3,3%,
«Ժողովրդի համար»՝ 2,57%:
Ինչ վերաբերում է համազգային ընտրություններին, ներկա պահին հաշվարկվել է քվեաթերթիկների 99,92 տոկոսը։
«Վրացական երազանք» իշխող կուսակցություն՝ 46,65%,
«Միասնական ազգային շարժումը»՝ 30,7,
«Հանուն Վրաստանի»՝ 7,79%,
«Լելո»՝ 2,71%,
«Եվրոպական Վրաստանը»՝ 1,66%,
«Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 1,46%,
«Լեյբորիստական կուսակցությունը»՝ 1,38%,
«Գիրչի. ավելի շատ ազատություն»՝ 1,44 %: