
Թռչունը հարվածել է Ամերիկյան բյուջետային Spirit Airlines ավիաընկերության աջ կողմի շարժիչին, երբ ինքնաթիռը շարժվելիս է եղել Նյու Ջերսիի Ատլանտիկ Սիթի քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրայով: Միջադեպի հետևանքով շարժիչն այրվել է, շաբաթ օրը հաղորդել է NBC հեռուստաընկերությունը:
Թռիչքը կասեցվել է: Բոլոր ուղևորները տարհանվել են:
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ միջադեպից հետո օդանավակայանն արդեն վերաբացվել է:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել: