
Հեռախոսային խարդախության «մայրաքաղաք» կարելի է համարել ուկրաինական Դնեպր քաղաքը: Այս մասին YouTube- ում «Soloviev LIVE» շոուի եթերում ասել է «Սբերբանկի» խորհրդի նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեցովը:
Նրա խոսքով՝ 2020 -ի վերջին գործել է խաբեբաների մինչև հազար կենտրոն: Այժմ բանկի փորձագետները կարծում են, որ Դնեպրում մնացել է հեռախոսային խարդախների մոտ 150 կենտրոն, որտեղից հանցագործները զոհեր են «որսում»՝ ներկայանալով որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ: Բանկն ամեն օր գրանցում է մի քանի հազար նման զանգ: Երբեմն հանցագործները կարող են օրական իրականացնել մինչև 10 հազար նման զանգ:
Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը զգուշացրել էր հեռախոսային խարդախության նոր մեթոդների մասին: 2021 թվականին սկսել են զանգահարել ռուսներին և սպառնալ նրանց սպանությամբ կամ անձնական ունեցվածքի ոչնչացմամբ: Դրանից հետո, իբր, շրջանի ոստիկանության աշխատակիցը զանգահարում է տուժածներին և համոզում նրանց գումարներ փոխանցել շորթողներին՝ նրանց բացահայտելու համար: