
Աֆղանստանի Ջաուզջան նահանգում, որը սահմանակից է Թուրքմենստանին, հարսանիքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով մահացել է հարսնացուն, մի քանի հյուրեր տուժել են։
Միջադեպի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։
Այն բանից հետո, երբ Աֆղանստանում իշխանության եկավ “Թալիբան” արմատական շարժումը, երկրում հաճախակիացել են ահաբեկչությունները։ Նրանցից առաջինը թալիբների իշխանության օրոք տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ, որտեղ բազմաթիվ մարդիկ էին, որոնք ցանկանում են լքել երկիրը: Երկու պայթյունների հետևանքով զոհվել է շուրջ 200 մարդ, նրանցից 13-ը ամերիկացի զինվորականներ են, որոնք պետք է մինչև օգոստոսի 31-ը տարհանվեին աֆղանական տարածքից:
Թալիբները գրավել են Աֆղանստանի մեծ մասը՝ երկրից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին: «Թալիբանը» վերահսկողության տակ էր վերցրել մի նահանգ մյուսի հետևից, այնուհետև առանց կռվի մտել Քաբուլ։ Երկրի նախագահ Աշրաֆ Գանին վայր է դրել իր լիազորությունները և հեռացել հանրապետությունից: