Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության պատվիրած` IPSOS ընկերության անցկացրած exit poll-ի համաձայն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի ձայների 40,2%-ը, իսկ ընդդիմության մի մասի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան` 40,8% -ը, փոխանցում է Aliq.ge-ն։
Ըստ ընտրատեղամասերում անցկացված հարցման նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
— Նիկա Մելիա․ «Միացյալ ազգային շարժում» — 40,8%
— Կախա Կալաձե․ «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» — 40,2%
— Գիորգի Գախարիա․ «Վրաստանի համար» — 8,7%
— Աննա Դոլիձե․ «Ժողովրդի համար» — 3,5%
— Աննա Բիբիլաշվիլի․ «Լելո Վրաստանի համար» — 2,6%
«Formula» հեռուստաընկերության պատվերով` Edison Research- ի exit poll-ի տվյալներով` Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների` 18: 00 -ի դրությամբ ստացված ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Կախա Կալաձե, «Վրացական երազանք» N41 — 43%
Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» N5 — 39%
Գիորգի Գախարիա, «Վրաստանի համար» N25 — 7%
«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gorbi ընկերության անցկացրած exit poll-ի արդյունքները.
Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 51.3%
Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 34.6%
Գիորգի Գախարիա, «Վրաստանի համար» — 5,6%