5․9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Բրազիլիայում՝ Պերուի հետ սահմանին, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տարաուակա քաղաքից 165 կիլոմետր հարավ -արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 589 կիլոմետր խորության վրա: