Thursday, 08 06 2023
Ցանկացած իրավիճակում ՀՀ դիրքորոշումը հակված է խաղաղության տարածմանը․ Եղոյանը հանդիպել է հայ և արտասահմանցի ուսանողների հետ
Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր
23:00
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
22:45
«Ուկրաինայի ապառազմականացումը անհրաժեշտ է թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Պատրուշև
ՀԽՀԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստման մանրամասներ
Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի պաշտպանության նախարարություն
Կան նաև այլ ձևաչափեր, որտեղ կարող է լուծվել հայ ռազմագերիների հարցը
22:15
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ալիևին ճանապարհելու լայն կոնսենսուսի ուրվականը

Դեռևս 44-օրյա պատերազմից շատ առաջ, արցախյան հարցում և հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, ռեգիոնալ լայն մակարդակում ռազմա-քաղաքական իրողություններին և շերտերին տարբեր անդրադարձերի առիթով խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի համար մոտենում է վճռորոշ, հանգուցային մի կետ: Ալիևը 2003 թվականին գալով իշխանության, ժառանգելով իշխանությունը հորից, որդեգրեց կոշտ գծի ռազմավարություն, ակնկալելով այն սպասարկել նավի և գազի առավելությամբ:Այդ ռազմավարության շրջանակում, Ալիևը ռևանշիզմը դարձրեց Ադրբեջանի այսպես կոչված ազգային ինքնության, ինչպես նաև այդ պայմաններում սեփական իշխանության հիմք: Հետևաբար, ժամանակի ընթացքում նա՝ կամ պետք է բավարարեր ռևանշի իր իսկ հասունացրած ձգտումը, կամ պետք է կորցներ դրա վրա կառուցված իշխանությունը: Սա իհարկե առաջացնում էր ճգնաժամ նաև ռեգիոնալ-միջազգային մասշտաբով, այն խաղացողների շրջանում, որոնք ներգրավված էին կովկասյան և այդ թվում մասնավորապես արցախյան գոտում ծավալվող իրավիճակում և հատվող շահերում: Կամ պետք էր լուծել Ալիևին պատերազմով «պահելու» հարցը, կամ՝ նրան ճանապարհելու: Սա էլ իր հերթին առաջացնում էր խնդիր՝ կամ պետք է ձևավորվեր այնպիսի կոնսենսուս, որը կապահովեր պատերազմի հիմք, լեգիտիմություն, թեկուզ չբարձրաձայնված կոնսենսուսով, կամ պետք է լիներ կոնսենսուս Ադրբեջանում իշխանափոխության հարցում: Կար նաև այլ տարբերակ՝ գտնվում է մեկ ուժեղ կենտրոն, ուժ, որը միանձնյա լուծում է կամ պատերազմի, կամ Ադրբեջանում իշխանափոխության հարցը: Բայց, այդպիսի կենտրոն չկար և չի լինելու տեսանելի ապագայում, հետևաբար անխուսափելի էր դառնում կոնսենսուսը կամ Ալիևին ճանապարհելու և այդպիսով ժամանակ շահելու, կամ պատերազմով նրա համար ժամանակ շահելու հարցում: Մի շարք գործոնների ազդեցությամբ, մի շարք իրողությունների բերումով տեղի ունեցավ երկրորդը, թեև բոլորովին պակաս կամ քիչ հավանական չէր նաև առաջին տարբերակը: Այդուհանդերձ, ի դժբախտություն մեզ տեղի ունեցավ երկրորդը, սանձազերծվեց պատերազմը, նոր իրավիճակը ռեգիոնում, որից հետո սակայն խոշոր հաշվով շարունակում է մնալ «Ալիևի դիլեման»:

Բանն այն է, որ անպատկերացնելի է, թե ինչպես է Ալիևի հետ «համատեղվելու» Արցախի կարգավիճակի հարցի օրակարգայնացումը: Այստեղ խնդիրը իհարկե այսպես ասած հրատապ չէ, կա որոշակիորեն անորոշ գործընթացի ժամանակային պաշար: Բայց, ժամանակի ընթացքում, և ոչ մեծ հեռանկարում, հարկ է լինելու ի վերջո որոշակիացնել օրակարգը: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է Ալիևը իր հանրությանը մատուցելու Արցախի կարգավիճակի օրակարգի ֆորմալացումը: Իհարկե ոչինչ, այդ թվում այդ մատուցման ձևի ընտրությունն էլ քաղաքականության մեջ բացառել հնարավոր չէ, սակայն այդուհանդերձ Ալիևը իր պահվածքով ու հռետորաբանությամբ դրանից հեռանում է, կամ դրա որևէ հեռանկարից հեռանում է ամեն օր և նույնիսկ ժամ առ ժամ:

Հետևաբար, ժամանակի ընթացքում վերստին առաջանալու է «դիլեմա», կամ-կամ-ի, կամ մի քանի կամ-կամերի հանգույց: Կամ պետք է հայկական կողմին պարտադրվի հրաժարում Արցախի կարգավիճակից, կամ պետք է կարգավիճակ պարտադրվի Ալիևին, ինչը կարող է թերևս տեղի ունենալ միայն նրա իշխանության գնով: Ընդ որում, Ալիևի պահվածքը նաև վկայում է նրա անհանգստությունն այդ կապակցությամբ, ինչը նշանակում է, որ նա ձգտելու է հասնել մի վիճակի, երբ կարգավիճակը կպարտադրվի այսպես ասած համարժեք փոխհատուցման դիմաց, բնականաբար Հայաստանի հաշվին: Ալիևը հասկանում է, որ ռազմավարական հեռանկարի համար չհասնելով սրան, անկարող է լինելու պահել իշխանությունը, անգամ հերթական մեծ պատերազմ հրահրելու դեպքում: Այդ հարցում լայն կոնսենսուսի հնարավորությունը ներկայումս արմատապես նվազել է, հետևաբար էապես բարձրացել Ալիևին ճանապարհելու լայն կոնսենսուսի հավանականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում