Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

ՀԱՊԿ նոր կողմնորոշումը տրամաբանական է և իրավաչափ. ռուս քաղաքագետ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով` Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդամ երկրները որոշում են կայացրել ՀԱՊԿ-ը դարձնել միջոց՝ հակազդելու հետխորհրդային տարածքում սկսվելիք «գունավոր հեղափոխություններին», ինչպես նաև ստեղծել արագ արձագանքման խումբ, որը կարող է միջամտել, եթե արաբական հեղափոխությունների սցենարով զարգացումներ տեղի ունենան ՀԱՊԿ անդամ երկրներում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը նկատեց, որ խոսակցություններն այն մասին, թե ՀԱՊԿ ուժերի օգտագործման ուղղություններից մեկն էլ լինելու է ներքին կոնֆլիկտներին միջամտելը, առաջին անգամ հնչել են անցած տարի` բիշքեկյան իրադարձությունների ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր անարդյունավետությունն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը բախվել էր, ոչ թե ահաբեկչության, այլ լուրջ ներքին կոնֆլիկտների:

«Վերջին մեկ տարվա ընթացքում և հատկապես «արաբական հեղափոխությունների» ֆոնին տպավորություն է ստեղծվել, որ հետխորհրդային երկրներից և ոչ մեկը ապահովագրված չէ այն ռիսկերից, որոնց հետ բախվում է այսօրվա աշխարհը»,- կարծիք հայտնեց Վլասովը:

Քաղաքագետի գնահատմամբ`նման հանգամանքները հաշվի առնելով, կարելի է ասել, որ ՀԱՊԿ-ի՝ նման կողմնորոշումը տրամաբանական է և իրավաչափ, սակայն կոնկրետ արդյունքների հասնելու հարցում խնդիրներ կան:

Վլասովի խոսքերով՝ դեռևս այդքան էլ պարզ չէ, թե ինչպես կկարողանա ՀԱՊԿ-ը հավաքական ուժերով հակազդել սոցիալական ռիսկերին, կոռուպցիային, ինչպես նաև արևմտյան խաղացողների բացասական ազդեցությանը, որոնք էլ «արաբական հեղափոխությունների» հիմնական պատճառն են:

«Խոսել այն մասին, որ Բելառուսում, Հայաստանում, Ռուսաստանում կամ Ղազախստանում սոցիալական քաղաքականությունն արդյունավետ է և ստեղծում է ամուր պատնեշ՝ հակազդելու հասարակության մեջ լարվածություն մտցնելու ցանկացած փորձերին, չափազանցություն կլինի: Այնպես որ, ցանկություն և նպատակ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ունեն, սակայն արդյունքներին պետք է սպասենք»,- ասաց Ալեքսեյ Վլասովը:

Հարցին՝ եթե հեղափոխությունը պայմանավորված լինի ոչ թե Արևմուտքի ազդեցությամբ, այլ լինի տվյալ երկրի ժողովրդի կամքը, ինչքանո՞վ օրինական կլինի ՀԱՊԿ-ի միջամտությունը, Վլասովը պատասխանեց. «Քաղաքական տեխնոլոգիաների մեր աշխարհում մենք արդեն չենք կարողանում հասկանալ, թե որտեղ է սկսվում մեկը և վերջանում մյուսը, և ՀԱՊԿ-ն էլ չի կարողանա կողմնորոշվել, թե երկրում տեղի ունեցողի պատճառը նրա ազգային յուրահատկությունները կամ ավտորիտարի՞զմն է, որի դեմ պայքարում է հասարակությունը, թե՞ արտաքին ուժերը, որոնք ցանկանում են ապակայունացնել հասարակությունը»:

Վլասովը նկատեց, որ նման պարագայում ցանկացած որոշում, որը կկայացվի ՀԱՊԿ-ում, պետք է ընդունվի կոնսենսուսով, ինչն էլ կլինի շատ բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում