Monday, 25 09 2023
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023
«Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան». Պեսկով

Եթե ղարաբաղյան հարցը լուծված լիներ, Մինսկի խումբը պետք է դադարեր գոյություն ունենալ. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ կնպաստի բարենպաստ պայմանների ստեղծմանը կազմակերպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպումը։ Ինչքանո՞վ է  կարևոր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումն Արցախի համար։

Ես կարևորում եմ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցը։ Սա նախևառաջ բանակցային գործընթացի կարևոր բաղադրիչներից է, թույլ է տալիս տեղում ծանոթանալ բոլոր զարգացումները։ Բնական է ՝ նրանց այցելություններ ու հանդիպումները ավելի էֆեկտիվ են դարձնում խաղաղ կարգավորման գործընթացը։ Մենք շահագրգռված ենք բանակցային գործընթացի վերսկսմամբ ու Արցախի անմիջական մասնակցությամբ։ Բնական է լիարժեք ձևով բանակցային գործընթացը շատ շուտ չի վերականգնվելու ու չի լինելու պաշտոնական Ստեփանակերտի մասնակցություն, բայց այդ հանդիպումները կնպաստեն խաղաղության ու կայունության պահպանմանն ավելի էֆեկտիվ ձևով։

-Նման հանդիպումներն արդյոք չեն հերքի Ալիևի այն խոսքերը, թե ղարաբաղյան հարցը կարգավորված է։

-Բնական է, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ։ Եթե լուծված լիներ, պետք է համապատասխան հայտարարություն լիներ, Մինսկի խումբն առհասարակ դրանից հետո պետք է դադարեր գոյություն ունենալ։ Բայց այս ամենը չկա, հետևաբար պարզ է, որ հարցը լուծված չէ՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչպես է այդ հարցը դիտարկում։ Իրավիճակն այնպես չէ, ինչպես Բաքուն է փորձում ներկայացնել։

-Հնարավո՞ր է այդ հանդիպումներով փորձ արվի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնել։

-Նայած ինչ պայմանագիր։ Եթե իրենք առաջ են քաշում իրենց ուզած պայմանագիրը՝ դա չի կարող ընդունվել, այն պարզ պատճառով, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սա բերելու է կա՛մ Արցախի կործանմանը կա՛մ այստեղից ազգաբնակչության մասսայական դուրս  գալուն։ Այլ տարբերակ չկա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում