ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մաշկի և աչքերի դեղնությունը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ փուլի զարգացման մասին: Հետազոտության տվյալները հրապարակված են ColumbiaSurgery կայքում:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուռուցքը երկար տարիներ կարող է զարգանալ գրեթե առանց ախտանիշների: Սա հիվանդությունը դարձնում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ մարդիկ դրա մասին իմանում են վերջին փուլերում:
Այս դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս շտապ դիմել բժշկի, քանի որ վաղ ախտորոշումը կարող է կանխել հիվանդության հնարավոր մահացու ելքը: