Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Խիստ կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը այդքան պարզունակ է ու չգիտի․ Ստյոպա Սաֆարյան

Անկեղծորեն մի բան եմ ուզում հասկանալ․

Եթե Սերժ Սարգսյանը փաստերով տիրապետում է, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել դրսի ուժերի մեծ օժանդակությամբ, ու դրա մասին լռում է, նա հանցագործ է, ով թաքցնում է ազգային անվտանգության համար առանցքային ու ճակատագրական հանցագործության մասին․ քանզի պետության ներքին գործերին դրսից խառնվելը հանցագործություն է, դրսից իշխանություն ձևավորելը՝ նույնպես։ Իսկ այդ իշխանությունը արդեն 2 անգամ ընտրություններով է ձևավորվում, ու ստացվում է, որ 2 անգամ էլ մեր ժողովրդի անվան տակ դրսից իշխանափոխություն է իրականացվում, իսկ Սերժ Սարգսյանը դրա մասին գիտի․․․

Եթե Սերժ Սարգսյանն այսպես փոխաբերական լեզվով՝ “դրսի ուժեր”-ի բառամթերքի տակ մուռ է հանում սեփական ժողովրդից, ով ցանկացել է ազատվել չընտրված իշխանություններից և իրենից, ուրեմն պետք է ասել, որ հայ ժողովուրդը և Հայաստանը պարտություն կրել են ոչ թե Ալիևից, նրա հորից կամ Ադրբեջանից, այլ հենց իրենցից․․․

Եթե Սերժ Սարգսյանը սա ասելու համար այլ առիթներ ունի՝ զորօրինակ Քաջարանի պղձնամոլիբդենային գործարանում բաժենտոմսերի փոփոխությունը /որն օրինակ կարող էր շոշափել իր ընտանիքից կամ Պատիվ ունեմից որևէ մեկի տնտեսական շահերը/, կամ ապօրինի որևէ գույքի շուրջ կատարվող՝ մեզ անհայտ որևէ գործընթաց, կամ իր ժամանակ պաշտոնավարած բարձրաստիճան զինվորականների կոռուպցիոն գործարքների մասին վերջին օրերի չմարող ու թափ հավաքող սկանդալը քողարկելու /միգուցե այն ավելի “վերև” է՞լ կարող է հասնել/ քայլ է, ապա լավ կանի վազն անցնի թե՛ յուր ժողովրդին, թե՛ Ալիևին, թե՛ 2018-ին և ուղիղ բառերով խոսի․․․

Խիստ կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը այդքան պարզունակ է ու չգիտի, որ 2018-ին ժողովուրդն իրեն տեսնել չէր ցանկանում, ցանկանում էր իր կամ Քոչարյանի կառավարումը պատմության գիրկն ուղարկել և դրա համար հեղափոխություն արեց և ոչ թե որևէ մեկին իշխանության բերելու համար։ Ու եթե Սերժ Սարգսյանին պարզունակ չենք համարում, ուրեմն կարծես թե գործ ունենք կամ երկրորդ կամ երրորդ տարբերակի հետ․․․

Այլապես եթե նա ուզում էր Ալիևին հակադարձել, նա դա կաներ ուղիղ՝ առանց տեքստում այսպիսի վերջաբանի։ Եվ արդյո՞ք պարտադիր էր դա անելիս սեփական ժողովրդին վիրավորելը՝ թե իբր վերջինիսի պոլի շորի փոխարեն օգտագործել են դրսից ու ոտքեր մաքրել երկրի վրա․․․ Միգուցե ետ շրջվի ու հիշի, թե իրենց իշխանության տարիներին ո՞վ էր այդպես վարվում սեփական ժողովրդի հետ․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում