Հայտնի թուրք մրցավար Ջունյեթ Չաքիրը կզրկվի եվրագավաթների հանդիպումները սպասարկելու իրավունքից։ ՈւԵՖԱ-ն որոշել է պատժել թուրք մրցավարին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Միլան»-«Աթլետիկո» խաղում թույլ տված կոպիտ սխալների համար։
Չաքիրի որոշումների հետևանքով «Միլան» սեփական հարկի տակ պարտվել էր իսպանական ակումբին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրպագուների շրջանում։