Այսպես, 2021-ին Ոսկե ծիրանը վերադառնում է ամբողջական փառատոնային թողարկման անցկացման պատրաստակամությամբ, որի մի մասը կլինի նաև «հետպատերազմական տրավմայի» ընկալումը, հետազոտումը: Ցավոք, պատերազմը նույնպես համամարդկային է և ունիվերսալ, այնպես որ՝ Վիետնամ, Պաղեստին, թե Ուկրաինա, բոլորը կգտնեն հետպատերազմական նյարդն ու մտազբաղ զուգահեռները 18-րդ Ոսկե ծիրանի ֆիլմերից շատերում: Հոկտեմբերի 3ին տեղի կունենա բացումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ: