Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Պետությունը մեկ անգամ ևս նույն սխալն է անում՝ Սփյուռքին  դիտարկելով որպես կթան կով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

 Կառավարությունը փոփոխություն է պատրաստել «Կապի­տալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որտեղ նախատեսվում է Սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում իրականացնել դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակմանն ուղղված և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում: Դուք ինչպես եք սա գնահատում և ինչ կտա այն ընդհանրապես:

Նախևառաջ ասեմ, որ ուրախ եմ, որ պետությունը Սփյուռքի մասին մտածում է, մի բան, որ հաճախ չեն անում: Երկրորդ այն է, որ մեկ անգամ ևս նույնն սխալն են անում՝ Սփյուռքին  դիտարկելով որպես կթան կով: Մտածում են կամ նվիրատվություններ հավաքել, կամ պարտատոմսեր ծախել:  Ես դրան դեմ չեմ, բայց Սփյուռքն ավելի մեծ ռեսուրս է, քան միայն նվիրատվություն և պարտատոմս: Ունենք հազարներով համաշխարհային մակարդակով մասնագետներ, որոնք ավելի շատ կարող են հայրենիքին օգտակար լինել, քան այն փողը, որ պետությունը հավաքելու է:

Ինչ վերաբերում է կոնկրետ պարտատոմսերին, այո, պարտատոմսեր հրապարակելը շատ լավ գաղափար է, սա մի բան է, որ վաղուց պետք է արվեր, բայց երբ այդ պարտատոմսերը թողարկեն, ունենալու ենք երկու տեսակի հաճախորդներ այդ պարտատոմսերի համար: Որոշ մարդիկ կարող են զգացական ձևով մոտենալ այս հարցին և պարզապես հայրենիքին օգտակար լինելու համար գնեն այդ պարտատոմսերը, նույնիսկ եթե վստահ չեն՝ ֆինանսական շահ ունենալու են, թե ոչ: Որպես հայրենասիրության ժեստ անելու են դա: Եվ երկրորդ մասը պարտատոմսերը գնելու է որպես բիզնես: Այս դեպքում հարցը մի քիչ բարդ է, որովհետև եթե մեկը հարցին մոտենում է որպես բիզնես, պետք է ունենա վստահություն, որ իր վճարածի դիմաց ապագայում կարող է ինչ-որ շահ ունենալ: Եթե չի վստահում, որ պետությունը կարող է իրեն շահ ապահովել, ներդրում չի անելու և չի գնելու այդ պարտատոմսերը: Իմ վերջին դիտարկումը վերաբերում է նրան, որ  ֆինանսների նախարարությանը, Կենտրոնական բանկին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակին առաջարկում են ուսումասիրել, թե արդյոք Սփյուռքում կա պահանջարկ, թե ոչ: Ես կառաջարկեի տարբեր մոտեցում. Քանի որ սա ֆինանսական հարց է, աշխարհում կան մեծ ընկերություններ, որոնք մասնագետ են այս հարցերում, պետք է այդ ընկերություններին դիմել, որպեսզի ուսումնասիրեն շուկան, նրա հնարավորությունները, ոչ թե վստահել Հայաստանի ներքին կառույցներին: Ես վստահ չեմ, որ այս նշված մարդիկ բավարար մասնագիտական կարողությունն ունեն այս հարցն ուսումնասիրելու: Եվ վերջին մի փոքր կետ. Առաջին սյունակում ասում են՝ ուսումնասիրել Սփյուռքում պահանջարկը, հետո երկրորդ տողով ասում է՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացնել Սփյուռքի պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկություններ: Երկրորդ նախադասության մեջ պետք է լինի ուսումնասիրության դրական արդյունքի դեպքում ներկայացնել առաջարկներ: Որովհետև եթե ուսումնասիրության արդյունքում ստացվի բացասական արդյունք, այս աշխատանքը չեն կարող անել:

Նշվում է, որ սա մի գործիք կլինի, որի ներդրումը որակական լուրջ փոփոխություններ կարող է բերել: Այս դիտարկումները չափազանցվա՞ծ են:

Իմ կարծիքով այս պարտատոմսերն այդքան էլ ազդեցություն չեն ունենա Սփյուռք-Հայաստան կապի առումով: Եթե պետությունը լրջորեն ուզում է ապրապնդել կապերը Սփյուռքի հետ, պետք է  լրիվ ուրիշ ուղղությամբ շարժվի, պետք է նախ լավ հասկանա Սփյուռքը, Սփյուռքի ներկայացուցիչներին լսի, նրանց առաջարկները լսի, հանդիպի սփյուռքահայերի հետ, նայի, թե ինչ պահանջներ ունեն, ինչ է իրենց մտածողությունը Սփյուռք-Հայաստան կապերի մասին: Իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ պետությունը մի լուրջ սխալ արեց՝ չեղարկելով Սփյուռքի նախարարությունը: Դա շատ կարևոր էր Սփյուռքի հետ կապերի համար, և երբ որ չեղարկվեց, Սփյուռքի ահագին կազմակերպություններ, գործիչներ բողոքեցին՝ ասելով՝ պահեք նախարարությունը: Բայց վարչապետը չլսեց ոչ մեկին: Դա ճիշտ մոտեցում չէ:  Եթե ուզում ես բարելավել քո հարաբերությունները մի ուրիշի հետ, այս պարագայում Սփյուռքի հետ, պետք է լսես այդ ուրիշին: Ես կառաջարկեի, որ Սփյուռքի նախարարությունը վերականգնվի, սրբագրեն նախկին սխալը: Եթե կան մարդիկ, որ ասում են՝ նախկինում Սփյուռքի նախարարությունն այնքան էլ լավ չէր աշխատում, դա չի նշանակում, որ պետք է փակել: Եթե մի օր մի մարդ ասի, որ պաշտպանության նախարարությունը լավ չի աշխատում, դա չի նշանակում, որ պետք է ՊՆ-ն փակեն: Պետք է բարելավել, փոխել: Նույնը վերաբերում է նաև Սփյուռքի նախարարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում