Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Դավիթ Տոնոյանով չպետք է սահմանափակվել․  անաչառ կլինի, եթե խնդիր  դրվի ամբողջական շղթայական բացահայտումներ կատարել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը  հարցազրույցներից մեկում ասել է, որ առաջնահերթ բարեփոխումներից է մաքրելու դատական համակարգը կոռումպացված դատավորներից,զարգացնելու են հակակոռուպցիոն հանձնաժողովը, ապագայում ստեղծելու են հակոկռուպցիոն դատարաններ «արյունազրկելու նպատակով մաֆիոզ բանդաներին»։ Այս փոփոխություններում  նա կարևորել է ԲԴԽի, կարգապահական վարույթների նշանակությունը, վեթինգի հանձնաժողովի ստեղծումը, որի համար այժմ կա Սահմանադրության հետ համաձայնության հարցերորոշ իրավաբաններ կարծում են՝այն թույլ չի տալիս։ Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը ինչպե՞ս կգնահատեք։ Նախարարի նշած մեխանիզմները գործունակ միջոցներ են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ գործիքներ, ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ արդյունավետությունը և հանրային վստահությունը բարձրացնելու համար։

Բավականին բարդ խնդիր է այս իրավիճակում կոռուպցիոներ դատավորներից համակարգը մաքրելու հարցը։ Նախ,եթե չեմ սխալվում, առաջիկայում՝ կարծեմ հոկտեմբերի 5-ին, Սահմանադրական դատարանը պետք է քննի նախարարի նշածի հետ անմիջական առնչություն ունեցող հակակոռուպցիոն դատավորների մասին դատական օրենսգրքի մշակված օրենքը, և որոշ գործընթացներ պարզ կլինեն։Առաջին անգամ օրենքը նախագահը չի ստորագրել, ուղարկել է Սահմանադրական դատարան։Երկրորդը՝ այս բոլոր փոփոխությունների,  հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված  պետք է լինի համակարգային մոտեցում, դա հեշտ լուծվող խնդիր է․չափողականությունը լայն է, քան նախարարի պատկերացրածը։ Դա նշանակում է, եթե դու ասում ես մաքուր դատական համակարգ, չկոռումպացված դատավոր, պետք է նկատի ունենաս առաջին հերթին անկախ դատական  համակարգ, անկախ դատավոր, որովհետև անկախ չլինելն է պատճառ դառնում կոռուպցիայի առաջացման, ինչպես նախկին փորձն է ցույց տալիս։Իսկ ինչպե՞ս էր նախկինում․դատավորները պատվեր էին կատարում, որպես դրա փոխհատուցում, վարձ ՝ իշխանություններն էլ  աչք էին փակում նրանց կոռուպցիոն գործարքների վրա։ Անկախ դատական համակարգի համար պետք է պայմաններ ստեղծես, որ  մի ծառայողից մյուսին ծառայող դատավորներ չլինեն, ինչպես վարչապետն է ասել, «պատերի տակ տակի շներ» չլինեն արդեն մի ուրիշի դռան տակ։ Այնպես որ առաջին նախապայմանը անկախ համակարգն է։ Ես մասնագիտությամբ  իրավաբան կամ փաստաբան չեմ եղել,բայց եկել եմ համոզման,որ դատական համակարգի բարելավված,մաքրված լինելու մասին պիտի փաստեն առաջին հերթին հանրային օբյեկտիվ կարծիքները, վերաբերմունքը, այսինքն հանրության տրամադրությունն է ցուցիչը։ Դատական գործընթացների կախյալությունն ու կոռումպացված լինելը հիմնականում երևում է հասարկական բարձր հնչեղություն ստացող խոշոր գործերում, սակայն դա կա նաև ոչ նմանատիպ  խոշորությամբ և հնչեղությամբ գործերում, որը դարձյալ երևում է  հանրային արձագանքներից։ Հիմա տեսնում ենք, որ դատական գործերով անցնում են հիմնականում «նախկինները», և շատ լուրջ մարտահրավեր է, որ դրանք ունենան հստակ, օբյեկտիվ հիմնավորում, հանկարծ չդառնան քաղաքական հաշվեհարդար, իշխանության  ցանկությամբ դրանց ճակատագիրը չվճռվի կամ չթողնվի, որ մեկ այլ ուժի միջնորդություն լինի։

Հակակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, ըստ Ձեզ, ամենաարդյունավետ գործի՞քն է այս հարցում։

Այո´, եթե այդ դատարանները ստեղծվեն  անաչառ, առանց կողմնակալության,առանց ծանոթ-բարեկամի, անկախ,դատավորները նորից չդառնան կամակատարը իրենց  նշանակողների և, չծառայեն նրանց՝սպասարկելով նրանց շահերը։ Մեր երկրում ավանդույթի ուժով միշտ չէ,որ արժանավորներն են ստացել և ստանում  պաշտոն կամ դատավոր են դառնում: Դժբախտաբար, սրանք արմատավորված բացասական երևույթներ են, բյուրոկրատիան այդպես էլ չի կայանում մեր երկրում թե քաղաքացիական թե հանրային ծառայություններում, բայց եթե ապահովեն իմ նշած պահանջները, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը հոյակապ,ազդեցիկ մեխանիզմ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողությունների համար: Դատական իշխանությաան անկախության առումով կարևոր է նաև նորմալ աշխատավարձի, եկամուտի ապահովումը,միևնույն ժամանակ դատավորների վերահսկման մեխանիզմներ դրվեն և ցանկացած չարաշահման դեպքոում դուրս հանեն համակարգից:Իհարկե, վերահսկող մարմինները,դատավորները ևս լ պետք է լինեն անկախ,ազատ,անաչառ,արժանավոր ու արհեստավարժ: Ընդհանուր առմամբ պետք է հստակ հասկանանք, ֆիքսենք՝ խնդիր է դրված՝ ստեղծելո՞ւ անցած տարիների նման իշխանությանը ծառայող  կամակատար համակարգ, ինչի վտանգները ես տեսնում եմ անկեղծորեն, թե՞ նոր ժամանակակից, անկախ, անաչառ, արժանավայել, արդարադատությանը ծառայող, հասաարակական լայն վստահոություն վայելող համակարգ: Այստեղ կարևոր են քաղաքական կամքն ու կարողությունները: Ինձ, սակայն, տխրեցրեց և վատ ազդակ փոխանցեց սեպտեմբերի 24-ին ԱԺ-ում ընդունված «Համայնքների խոշորացման» օրենքը,որը կամ կստորագրվի կամ չի ստորագրվի ՀՀ նախագահի կողմից և կուղարկվի ՍԴ: Ըստ ինձ, այստեղ հստակ խնդիր է դրված, տեղական ինքնակառավարումը ևս իշխանության ենթակայության տակ անցկացնելու:

Պարո´ն Հոկտանյան, համայնքների խոշորացման ծրագիրը,սակայն, 2016-ից է կիրառության մեջ. ստացվում է այն ժամանակվանից սկսած՝ այն  օգտագործվել է քաղաքական իշխանության ազդեցության նպատակով: Այստեղ նշանակություն չունի համայնքների թվի կրճատումով ռեսուրսների արդյունավետ օգտագործման  նպատակը:

Նախկին իշխանությունները ևս այս ծրագիրը մշակել էին իրենց քաղաքական իշխանության  դիրքերը ամրապնդելու համար, և դրա հետ կապված ես բազմիցս քննադատել եմ նախկին իշխանություններին։ Հիմա,փոխանակ կասեցնելու գործընթացը մինչև տեղական հանրաքվեները պարտադիր անցկացնելը, ոչ միայն չեն կասեցրել,այլև փորձում են հանել  տեղական հանրաքվեի հնարավորությունը: Դժբախտաբար, լավագույն ավանդույթները շարունակվում են: Խնդիրն այստեղ այն է՝ արդյոք իշխանությունը այս քայլերով  նպատակ ունի ամեն ինչ իր ենթակայության տակ անցկացնել,այդպիսով ապահովել իր շարունակական վերարտադրությունը, ինչպես նախկիններն էին անում, որը շարունակության դեպքում  կավարտվի մի քանի տարի անց  նոր «ոչ բռնի կամ բռնի, թավշյա» հեղափոխությամբ կամ նմանատիպ մի շարժմամբ:

Կուսակցությունները,որոնք խորհրդարանական ընտրություններում հաջողություն չեն ունեցել, ըստ Ձեզ՝ ռեալ հնարավորություն չեն ունենա ՏԻՄում ներկայացվածություն ունենալ:

Այդպիսի բան հնարավոր է,եթե վարչական ռեսուրսի ծանրակշիռ չարաշահում չլինի, կազմակերպվեն ազատ, մրցակացային, թափանցիկ ու արդար ՏԻՄ ընտրություններ:Եթե ապահովվեն այս պահանջները, լավ կլինի:

Անդրադառնանք վերջին աղմկահարույց կոռուպցիոն հանցագործությանըերեկ  ԱԱԾն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանն ու զինամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գասպարյանը ներգրավվել են որպես մեղադրյալ և կալանավորվել են։ Մի քանի օր առաջ էլ մեկ այլ բարձրաստիճան զինվորական էր ձերբակալվել։ Ինչո՞ւ է հիմա  բացահայտվում այսպիսի խոշոր չարաշահումները, ինչպե՞ս կմեկնաբանեք։ Գործերի քննությունից ի՞նչ ակնկալիք ունեք։

Պատերազմից հետո նման աղմուկ բարձրացվեց, հետո ինչ-ինչ պատճառներով դադարեց այն, մոռացվեց և հետագայում էլ  որևէ ընթացք չտրվեց: Այն, ինչ կատարվեց պատերազմում, շատ լուրջ հետաքննության կարիք ունի, և ողջունելի է, որ փորձ է արվում ռազմական-պատերազմական  հանցագործությունները բացահայտել, բայց այստեղ ևս  վտանգ կա, որ ադ բացահայտումները կարվեն բոլոր հանցանքները, սխալները  մի քանի  անձի վրա բարդելու կամ մի կամ երկու պատճառ գտնելու միջոցով, ու հարցի լուծումը կսահմանափակվի այդքանով: Այնպես չի, որ մեծ, սարսափելի խնդիր չի եղել խոտանված զենքերի առկայությունը, բայց արդյոք միայն դա է  եղել պարտության պատճառը կամ դա է եղել գլխավոր խնդիրը,  թե՞ այլ ոչ պակաս կարևոր պատճառների, հանցանքների հետ գործ ունենք: Սպասելիքների առումով անաչառ կլինի, եթե խնդիր  դրվի կամ դրվել է ամբողջական, շղթայական բացահայտումներ կատարելու, ոչ  թե միայն ցույց տալու, որ կա, գտնվել է այդպիսի մի  պատճառ, վերջ կարելի է պարտության պատճառները բացահայտված համարել:

Նոր կառուցվածքով,օպերատիվ-հետախուզական լիազորություններով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն այս պայմաներում կկարողանա որակապես նոր մակարդակի հասցնել կոռուպցիայի դեմ պայքարը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը նոր է մեզ մոտ, դատախազության տվյալներով անցած տարվանից սկսած 200 և ավել գործերի մասին,ի՞նչ սպասելիքներ ունեք այս գործընթացի հետ կապված։

Այս հարցում էլ նախադրյալներ կան, բայց կան նաև նույն խնդիրները.արդյոք կոմիտեի ստեղծման հիմքում իշխանությունները նպատակ են դրել՝ պատժել բոլոր կոռուպցիոներներին թե՞ միայն իրենց համար անցանկալի կոռուպցիոներներին, պատժել հանցանք գործածին՝անկախ նրա ով լինելուց, թե դարձյալ ընտրողական մոտեցումով է լինելու:Կարևորը՝ հանրությունը տեսնի, թե ով ինչի համար է պատժվում:

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի առումով պետք է զինվենք սպասումով, թե ինչ կվերադարձվի հասարակ ժողովրդի, կբռնաագանձվի ինչ-որ բան թե՞ ոչ վերջնական արդյունքում, և ինչ կլինի դրանից հետո: Տեղյակ ենք,որ շատ նախկին խոշոր պաշտոնյաների «դռներին են չոքել այդ ուղտերը:Շատ կարևոր է՝առավելագույնս թափանցիկ հաշվետվություն տրվի, թե ինչ թալանված գույք կամ ֆինանսական միջոցներ են վերադարձվել պետությանը և ինչ նպատակով  են ծախսվելու,արդյոք կարժանան նույն ճակատագրին,ինչ-որ Ծաղկաձորի «Գոլդեն Պալաս» հյուրանոցային համալիրի հետ.փաստացի այն իր նպատակին չի ծառայում,թեև աայժմ այդ հյուրանոցը կեցավայր է այն արցախցիների համար,ովքեր պատերազմի արդյունքում կորցրեցին իրեն տունն ու ծննդավայրը,բնակավայրը:Դա վատ նպատակ չի,բայց դրա համար չի կառուցվել այդ հյուրանոցը,իսկ արցախցիները, հուսով ենք, շուտով կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը:

Այսպիսով՝ ասելիքս այն է, որ կարևոր է՝ ձևական,ցուցադրական  նպատակով չլինեն այս գործընթացները,այլ ծառայեն իրենց բուն նպատակին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում