Friday, 04 10 2024
Այդ իդիոտին՝ Անդրեյ Շվեդին, անհապաղ ձերբակալեք և հանձնեք Արևմուտքին
Գողացված մոպեդը հայտնաբերվել է
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին

Ալիևը կարգավիճակի շուրջ քննարկումների չի գնա, երբ խոսում է հանդիպումների մասին՝ նկատի ունի «խաղաղության պայմանագիրը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, նկատելի է, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն  դիրքորոշման որոշակի մեղմացման է գնացել։ Նախ համաձայնություն է ձեռք բերվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելել տարածաշրջան, ապա նաև Ալիևը իր հարցազրույցում նշում է, որ դեմ չէ, եթե համանախագահները հանդիպեն Փաշինյանի հետ։ Եթե մի կողմից նա հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս կարգավորված է և կարգավիճակի հարց գոյություն չունի, ինչի՞ շուրջ են այդ հանդիպումները։

Կարծում եմ՝ Ալիևը նկատի չուներ հանդիպումներ, որոնց օրակարգում կլինեին ղարաբաղյան հակամարտության կամ կարգավիճակի  շուրջ բանակցությունները։ Ալիևը խոսում էր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին։ Այսինքն՝ խոսքը գնում է այնպիսի պայմանագրի ստորագրման մասին, որը մեծ հաշվով կփակի ղարաբաղյան հակամարտության թեման։ Նա իր վերջին օրերի հայտարարություններում խոսում էր հենց այն մասին, որ պատրաստ էր քննարկել Հայաստանի հետ այդպիսի պայմանագրի ստորագրումը որևէ ձևաչափով։ Ի դեպ՝ Թուրքիայի նախագահի խորհրդականը ևս մոտավորապես նույն միտքն է արտահայտել։ Նա ասել է, որ տարբերություն չկա, թե ովքեր են միջնորդները և ինչ ձևաչափով է տեղի ունենում, սակայն Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, որը կփակի հակամարտության թեման։ Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հայ-թուրքական որևէ գործընթացի մասին։

-Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման քննարկման առարկա կդառնա։

-Իհարկե։ Դա նույնիսկ կարծիք էլ չի, Ալիևը ինքն այդ մասին խոսում է։ Ամիսներ շարունակ Ադրբեջանը հրապարակայնորեն ասում է այն մասին, թե իրենք ինչ նկատի ունեն խաղաղության պայմանագիր եզրույթի տակ։ Իրենք նկատի ունեն այն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Ղարաբաղը։ Համաձայնություններ են ձեռք  բերվում նաև այլ հարցերի վերաբերյալ, սկսվում է  դեմարկացիա, դելիմիտացիայի գործընթաց։ Գուցե պայմանավորվածություն ձեռք բերվի նաև այլ կոմպոնենտների վերաբերյալ՝ խաղաղապահ առաքելության ժամկետների, միջանցքների, ճանապարհների բացման։ Ու միայն դրանից հետո  ըստ նրանց  տարածաշրջանում կարող է լինել  խաղաղություն ու կայունություն։

-Կարծում եք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և միջազգային հանրության ջանքերն այս հարցում և՞ս ապարդյուն կլինեն։

-Ցավոք սրտի այդ հայտարարություններն այսպես էլ մնում են հայտարարություններ։ Ավելի պրակտիկ գործողություններ այդ հայտարարություններին չեն հետևում։ Արևմուտքի քաղաքականությունն այս  տարածաշրջանում, մեծ հաշվով, մոտակա տարիների ընթացքում հենց այդպիսի բնույթ է ունենալու։Այսինքն՝ հիմնականում հայտարարությունների, դիվանագիտական գործիքակազմի ու ինչ-որ չափով ֆինանսա-տնտեսական։ Ակնկալել, որ արևմուտքը պրակտիկ կամ ավելի լուրջ քայլեր է ձեռնարկելու Բաքվին ինչ-որ բան ստիպելու համար, այդքան էլ իրատեսական չէ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում