Այսօր ՕԵԿ ԱԺ պատգամավոր, կոալիցիոն պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանն, անդրադառնալով ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի նշած 24 ժամյա վերջնաժամկետին, և սպասվելիք հայտարարությանը, նշեց, որ այդ հայտարարությանը մեծ նշանակություն չի տալիս:
Մեր այն հարցին, թե ի՞նչ առումով, նա ավելացրեց. «Հենց ուղղակի առումով: Պետք չէ ամեն առիթով հայտարարություններ անել: Մենք լուրջ գործընթացի մեջ ենք, և նման հայտարարությունները պարզապես խանգարում են»:











































