Հյուսիսային Կորեան նոր զենիթային հրթիռի փորձարկում է իրականացրել։ Պաշտպանության ազգային ակադեմիան իրականացրել է արձակում՝ ստուգելու մեկնարկային հարթակի, դետեկտորի և մարտական մեքենայի աշխատունակությունն ու վերջերս մշակված զենիթային հրթիռի մարտական բնութագրերը։
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունում նոր հրթիռի բնութագրերն անվանել են հիանալի։ Զինվորականների տվյալներով՝ զգալի մեծացել է հրթիռի արագությունը, ուղղորդման ճշգրտությունը, ինչպես նաև թիրախի խոցման հեռավորությունը։ Բացի այդ, ներդրվել է այնպիսի կարևոր տեխնոլոգիա, ինչպիսին երկակի կառավարումն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հյուսիսային Կորեան փորձարկել էր նոր տեսակի «Հվասոն-8» հիպերձայնային հրթիռը։ Նույն օրը երկրի առաջնորդ Կիմ Չեն Կինը մերժել էր երկխոսելու ԱՄՆ-ի առաջարկը՝ նշելով, որ այն քող է, որի տակ ամերիկացիները թաքցնում են իրենց «թշնամական քաղաքականությունը»։