Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ Հաղորդում է Aliq Media-ն։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից։
Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:
Դիտորդական արդյունավետ գործընթաց ապահովելու նպատակով` պատվիրակությունը չի նշում տեղամասերի վայրերի անունները, որտեղ դիտորդները կայցելեն: