Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Ինչու են բեռնատարների կուտակումներ առաջացել Վրաստանում. «Պատճառը Թուրքիայից բեռնատարների մեծ հոսքն է»

Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում Բագրատաշեն-Սադախլո անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա անցակետով։

Այս առնչությամբ, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին էլ կան կուտակումներ Վրաստանում. «Մեկ շաբաթվա ընթացքում բավական մեքենա կուտակվեց, որի հիմնական պատճառը Թուրքիայից մեծ հոսքերն են: Թուրքիա-Վրաստան անցակետով բավական մեծ թվով բեռնատարներ են անցնում, և այդ բոլորն ուղղվում է դեպի Լարս: Նրանք մի այլ ճանապարհ էլ ունեն, կարող են Կարմիր կամրջի անցակետով Վրաստանից մտնել Ադրբեջան, ապա Ռուսաստան: Մի մասը հենց այդ ճանյապարհով էլ գնում է, բայց դա բավական երկար է՝ չհասված ծախսերը: Դրա համար բեռնափոխադրողները նույնիսկ համաձայն են մի քանի օր կանգնել, բայց ավելի կարճ ճանապարհով մուտք գործեն Ռուսաստան»,-ասաց նա՝ հավելելով, որ եղել է, որ 3-5 օր բեռնատարները կանգնել են:

Թանանյանի խոսքով, հայկական կողմն աշխատում է վրացիների հետ, քննարկում են տարբեր տարբերակներ, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնեն հոսքը, կամ հայ բեռնափոխադրողներին վերապահումով մոտենան, որովհետև, ի տարբերություն վրացական, թուրքական փոխադրողների, հայերը մաքսային ամբողջական ձևակերպումներ չեն անում. «Մենք ընդամենը տրանզիտը ձևակերպում ենք Հայաստանում, և տրանզիտը փակում ենք Ռուսաստանում: Այսինքն դա մեկ մեքենայի համար տևում է 15-20 րոպե, այն դեպքում, երբ թուրքերի ու վրացիների համար դա կարող է մեկ ժամ տևել: Այդ պատճառով էլ ռուս մաքսավորները նախընտրում են, որ հայկական բեռնատարները շատ լինեն: Օրինակ, երեկվա ընթացքում շուրջ 430-440 բեռնատար է մտել ՌԴ Լարսով, որից շուրջ 100-ը հայկական է: Դրանից բացի, շոտ 350 մարդատար մեքենա է մտել:

Սովորաբար ցերեկվա ժամերին սպասարկում են մարդատար մեքենաներին, իսկ երեկոյան ժամը 9-ից հետո միայն բեռնատարներին»,-ասաց Թանանյանը:

Նա հիշեցրեց, որ Լարսի անցակետը հիմա հիմնովին վերակառուցվում է, որը կտևի 2 տարի. «Լարսում կա 7 գիծ մուտքի և 7 գիծ ելքի: Դուք հիշում եք, որ ասում էին, որ Հայաստանի համար առանձին կանաչ գիծ կա, բայց խնդիրը Լարս հասնելն է, քանի որ Վրաստանում կուտակումներ են: Եթե հայկական բեռնատարը հասավ Լարս, հաստատ չի ուշանալու: Հիմա ասել, որ կուտակումները թեթևացել է, չի կարելի: Այս պահին երևի ընդհանուր 2000-ից ավելի մեքենա կա հերթում կանգնած, որից շուրջ 450-500-ն են հայկական:

Լարսի անցակետի հզորությունը կազմում է օրական 175 բեռնատար երկու կողմերից, 200 մարդատար մեքենա և 30 ավտոբուս: Այս պահին բեռնատարների թիվը երկու կողմում հասնում է հազարի: 200 մարդատարի փոխարեն, բաց է թողնում 550-600 մարդատար»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում