Friday, 31 03 2023
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե
Ուղիղ. Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցը
17:20
ՀԱՊԿ-ում հայտնել են աշխարհում լարվածության աճի մասին՝ կազմակերպության անդամների համար իրական սպառնալիքներով
17:14
Եղանակը Հայաստանում – Ապրիլ 1, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կովկասի կայունության՝ ՀԱՊԿ կարմիր գիծը
«Իրանի սպառնալիքները չեն վախեցնի Ադրբեջանին». Ադրբեջանի ԱԳՆ
Խանջյանի «հետմահու մեղքերը»
Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը

ԵԽԽՎ- ն բանաձև է ընդունել Աֆղանստանի ճգնաժամի արձագանքմանն ուղղված ջանքերը համակարգելու վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է համաձայնեցնի Աֆղանստանում ստեղծված իրավիճակին իր արձագանքման ձևերը: Այս մասին ասվում է «Իրավիճակը Աֆղանստանում. հետևանքները Եվրոպայի և տարածաշրջանի համար» զեկույցի վերաբերյալ հինգշաբթի ընդունված բանաձևում:

ԵԽԽՎ -ն իր «ամենախոր մտահոգությունն» է հայտնում ԱՄՆ զորքերի և նրանց դաշնակիցների դուրսբերումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակի և «Թալիբան» շարժման իշխանության վերադարձի վերաբերյալ: Այս իրադարձությունները, ինչպես ընդգծում է բանաձևը, «սկիզբ դրեցին քաղաքական անորոշության մի փուլի, որի ընթացքում բռնությունը շարունակվում է, և չի բացառվում քաղաքացիական պատերազմի հավանականությունը»: Այս վիճակը «հանգեցնում է խաղաղ կյանքի, կայունության և անվտանգության բարձր ռիսկերի՝ բուն Աֆղանստանում, ինչպես նաև տարածաշրջանում և դրանից դուրս»:

Վեհաժողովը համոզված է, որ ծագող խնդիրների լուծումը պահանջում է միջազգային հանրության հետևողական և համակարգված արձագանք, և կարծում է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ երկրները պետք է ամեն ջանք գործադրեն այդ նպատակին հասնելու համար, ընդգծվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն հիշեցնում է Աֆղանստանի ներկայիս իշխանություններին, որ նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի խախտումների համար, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական օրենքների համաձայն:

Այս առումով, Վեհաժողովն իր վստահությունն է հայտնում, որ ՄԱԿ -ի նպատակային, հուսալի և անկախ մանդատի ստեղծումը` Աֆղանստանում մարդու իրավունքների խախտումները վերահսկելու համար, կլինի տեղում կատարվող իրադարձությունների վերաբերյալ օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն հավաքելու և այն հասցնելու լավագույն միջոցը:

Բանաձևում ընդգծվում է, որ «գերխնդիրը պետք է լինի լուծել ծանր հումանիտար ճգնաժամը, որը բացասաբար կազդի միլիոնավոր մարդկանց կենսապայմանների և ապրուստի միջոցների վրա՝ երկարատև ռազմական հակամարտության, մի շարք երաշտների և կորոնավիրուսի համաճարակի համադրության արդյունքում: ԵԽ անդամ երկրները պետք է նաև «աջակցեն ՄԱԿ -ի և նրա մասնագիտացված գործակալությունների կենտրոնական դերին Աֆղանստանի նկատմամբ միջազգային հանրության ջանքերը համակարգելու գործում ՝ սկսած մարդասիրական օգնությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում