Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Հայկոն մեր հիշողության մեջ կմնա մաքրամաքուր երաժշտությամբ. կայացավ Հայկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը

Հրաշալի կոմպոզիտոր, հրաշալի մարդ, հրաշալի արվեստագետ: Այսպես են ընկերները, մտերիմները, գործընկերներն ու երկրպագուները հիշում երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին (Հայկ Հակոբյան), որի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն ասաց՝ Հայկոն իր ազնիվ արվեստով, մաքուր երգեցողությամբ ուրույն ոճ ստեղծեց և անդավաճան մնաց իր արվեստին: «Նա սիրահարների մեծ բանակ ուներ, որոնք հետևում էին Հայկոյին: Շատ լավ մարդ էր. բարին էլ կամենում բոլորին: Նրանում շատ սեր կար: Պատահական չէ, որ նրա երգերում սերը մեծ տեղ էր զբաղեցնում: Հայկոն մեր հիշողության մեջ կմնա հրաշալի, մաքրամաքուր երաժշտությամբ, երգերով: Այն, ինչ նա անում էր, ազնիվ էր, և դա արժանի է ամենաբարձր գնահատականին»,-շեշտեց Արա Գևորգյանն ու հավելեց, որ Հայկոն վառ գույն էր, եզակի ստեղծագործող, որի պակասը ոչ ոք չի կարող լրացնել:

Սցենարիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանի խոսքով՝ հետխորհրդային սերունդն իրոք անկեղծ էր, քանի որ չկար ինտերնետ, չկային սոցիալական կայքեր, և ամեն բան զարգանում էր բնական հունով: «Այդ սերնդի վառ ներկայացուցիչը Հայկոն էր, որի ամեն երգը յուրահատուկ է: Նա շատ հետաքրքիր ու ճաշակով գործեր էր ստեղծում: Չեմ կարող առանձնացնել մի ստեղծագործություն. բոլորն էլ լավն են: Երբ Հայկոյի արվեստը սիրում ես, սիրում ես լիարժեք»,-նշեց Մարկոսյանը:

«Հայկոն ապրող տեսակ է: Չեմ կարող ասել, թե քանի տոկոսով, բայց նա մեզ մեկս մյուսի հանդեպ առավել բարի դարձրեց: Մենք սովոր ենք մարդկանց կորցնել, նոր ըստ արժանվույն գնահատել: Հայկոյի հետ լավ ընկերներ ենք եղել, տարբեր առիթներ ենք նշել: Այսօր շատ կոտրված ենք: Ես փորձում եմ համապատասխան բառեր գտնել, բայց դժվարանում եմ»,-խոստովանեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն:

Նա հիշեցրեց, որ այսօր Հայկոյի երգերն են հնչում Հանրապետության հրապարակում, մետրոյի կայարաններում: «Դա խոսում է Հայկոյի արժեքի մասին: Կարծում եմ՝ կանցնի ժամանակ, և մենք առավել կգիտակցենք նրան»,-եզրափակեց Արամեն:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ Ունի մեկ որդի:

վ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում