Thursday, 28 09 2023
Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը.
14:12
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով
Ադրբեջանի կողմից անցակետում կամայական ձերբակալումներ են տեղի ունենում, սա չափազանց անհանգստացնող է

Հայաստանը բարձր է գնահատում երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. ԱԳ նախարարը՝ դեպանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

«Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում