
Այսօր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո մեկնեց Հայաստանի ազատ ըմբշամարտի թիմը:
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականի կազմում ընդգրկել են Արսեն Հարությունյանին (61 կգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70 կգ) և Արման Ավագյանին (79 կգ):