Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ռուս-թուրքական «կարդիոգրաման» ու Երևանի հնարավորությունը

Սեպտեմբերի 29-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան բանակցությունից հետո երկու կողմերի քաղաքական հայտարարությունները բավականին սուղ են: Առավել ևս տաք հետքով չեղան մեկնաբանություններ թե հենց նախագահներից, թե նրանց խոսնակներից, թե արտգործնախարարություններից: Հնչեցին միայն կցկտուր գնահատականներ արդյունավետ բանակցության մասին: Իհարկե, ժամանակի ընթացքում կլինեն պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքեր, արտահոսքեր և այլն, սակայն հանդիպմանը հաջորդած գրեթե մեկօրյա այսպես ասած «լռության» հանգամանքը վկայում է, որ երեք ժամ տևած հանդիպումն անցել է ոչ այնքան համաձայնության կամ փոխհամաձայնության մթնոլորտում: Հարցերի աննախադեպ լայն շրջանակի մասին ավելի վաղ ազդարարել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը:

Հայտնի էր, որ Պուտինն ու Էրդողանը հատկապես սուր քննարկում կունենան Սիրիայի Իդլիբի հարցում: Այդ իմաստով հայտարարվել է, որ պայմանավորվել են պահել ստատուս-քվոն: Մինչդեռ, ռուս-թուրքական հարաբերությունը ներկայումս ներառում է ոչ միայն Իդլիբը, Սիրիան, և ոչ միայն Կովկասը՝ Արցախը: Ավելին, այդ ուղղությունները թերևս գոնե այս պահի դրությամբ նվազ կնճռոտն են: Մինչդեռ ահռելի կնճիռներ են Ուկրաինայից մինչև  Աֆղանստան, միջինասիական ռեգիոն: Թուրքիայի նախաձեռնությամբ Թյուրքական պետությունների գործակցությունը վերածվում է ռազմա-քաղաքական կազմակերպության, որի կենտրոնը կլինի Ղազախստանում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրում: Սա Մոսկվայի համար լրջագույն մարտահրավեր է:

Միաժամանակ, անկասկած է որ կնճիռներ են ավելանում Բալկաններում: Սոչիից առաջ Էրդողանը հենց այնտեղ էր օրերս, ուր հնչեցնում էր իր ծավալապաշտական հավակնությունները, Բալկանների հանդեպ Թուրքիայի մեղմ ասած անտարբերությունը: Իսկ դա տեղի է ունենում Կոսովոյի և Սերբիայի սահմանին լարումով: Անկասկած է, որ Թուրքիան ավելի ու ավելի լայն ճակատով է «պարտադրվում» Ռուսաստանին, էլ ավելի մոտենալով Կրեմլի ռազմավարական «կարմկր գծերին»: Հատկանշական է, որ Սոչիում հանդիպմանը զուգահեռ տեղեկություն է տարածվում Կիևում ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրման մասին՝ Ուկրաինայում Բայրաքթարների սպասարկման կենտրոն հիմնելու վերաբերյալ: Դրանք անշուշտ պատահականություններ չեն:

Ակնհայտ է, որ ռուս-թուրքական սակարկությունների պատմա-քաղաքական շրջանակը նեղանում է, առաջացնելով էական բարդություններ և Անկարային ու Մոսկվային դնելով բավականին բարդ խնդիրների առաջ: Եվ դա մի պարագայում, երբ թե Պուտինը, թե Էրդողանն ունեն նաև ներքին բավականին լուրջ քաղաքական խնդիրներ: Եվ, եթե սակարկության լայն դաշտի պայմաններում նրանք կարող էինք միմյանց օգնել նաև այդ ներքին խնդիրները հարթելու գործում, այժմ արդեն սահմանափակվում է նաև այդ դաշտում փոխօգնության հնարավորությունը: Իրավիճակը նրանց համար անելանելի չէ, սակայն երկուստեք ավելի ու ավելի են զգալու ԱՄՆ հետ պայմանաբորվելու կարիքը, խորքային առումով սկսելով մրցակցել այդ հարցում: Ռուս-թուրքական թե մերձեցումն ու սերտացումը, թե նաև ճգնաժամային հեռանկարը հավասարապես ռիսկ է Հայաստանի համար: Ռիսկ է եղել միշտ, առավել ևս այժմ՝ պարտադրված պատերազմից ու պարտությունից հետո: Օրերս ընթերցողի դատին ներկայացված հոդվածում խոսել էի այն խնդրի մասին, որ Հայաստանը հետխորհրդային երեք տասնամյակում չի կարողացել մշակել հայկական պետականության գլխավոր, առանցքային հարցի՝ Թուրքիայի խնդրի լուծման, կառավարման բազմաշերտ ինստիտուցիոնալ մեխանիզմ: Այդ իմաստով խոսքը նաև հենց ռուս-թուրքական հարաբերության փուլային վայրիվերումների կառավարման հնարավորության մասին է: Այդ խնդրի ծանր ազդեցությունը չեզոքացնում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որը սակայն ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության պայմաններում դառնալով նվազ կենսունակ և ակտիվ, պասիվանալով, Հայաստանի համար ծանր զգալի դարձրեց ռուս-թուրքական հարցն իր անկառավարելիությամբ: Հիմա, պատերազմին հաջորդած այս իրավիճակում մտածել դրա արդյունավետ կառավարման հնարավորության մասին, բարդ է, հնարավորությունը՝ սուղ, Հայաստանին պետք է ժամանակ: Այդ իմաստով դրական կարող է լինել այն աշխուժությունը, որ նշմարվում է Մինսկի խմբի ձևաչափում: Դա իհարկե Հայաստանի համար բացարձակ կոմֆորտ և ռիսկերից զերծ  ձևաչափ չէ, սակայն միջավայր է, որը թույլ կտա կառավարել գլխավորը՝ ռուս-թուրքական հարաբերության հիբրիդային ռիսկը ու շահել ժամանակ՝  վերականգնվելու և այդ ռիսկը կառավարելու հավելյալ մեխանիզմների ուղղությամբ աշխատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում