Sunday, 26 03 2023
Արցախի դեպքում՝ պայքարել ու մնալ Ադրբեջանի կազմում անհնար եմ համարում
21:50
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչ մի ցուցում չկա, որ Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք կիրառել
Գուցե շատերն ԱՄՆ-ից ավելի կոշտ քայլեր են սպասում, բայց չեմ կարծում, թե դա է հարցի լուծումը. Արփի Վարդանյան
Վլադիմիր Պուտին. Արևմուտքը սկսում է ստեղծել նոր ռազմական բլոկ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանա-իտալա-ճապոնական առանցքին
Հայաստանը հանգիստ կարող է ունենալ իր սեփական ռազմական արբանյակները
Պետք է դուրս գալ պատրանքներից. Բաքուն դրել է ոչ միայն Արցախի հարց
20:45
Դոնալդ Թրամփ. Բայդենի ռեժիմը, որը զինում է իրավապահներին քաղաքական հակառակորդի դեմ, Ստալինյան Ռուսաստանի սարսափ շոուից է
20:30
Հենրի Քիսինջեր – Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը
Սիսիան և Անի համայնքներում ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 54.71%-ը
20:15
Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզում ջրամբարի հակառակորդների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման
Թուրքիան դրական է տրամադրված Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին
Երկրաշարժ Հայաստանում
Մոնտեվիդեոյի նահանգային օրենսդիր մարմնում մասնակցել եմ Արցախի անկախության ճանաչմանը նվիրված միջոցառմանը. Արցախի ՄԻՊ
19:20
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ
Կդիմենք ՊՆ-ին՝ այս դատական ակտերը կատարելու պահանջով, իսկ եթե չկատարի, կդիմենք հարկադիր
19:00
Ջո Բայդեն. Չինաստանը Ռուսաստանին կարևոր զենք չի մատակարարել Ուկրաինայում ընթացող պատերազմի համար
Ժամը 17։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59%-ը
Մեծացել է Հայաստանից արտասահմանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել

Արցախի խնդիրը համահայկական գերխնդրի ֆոնին

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում կայացրել է Արցախի հանրապետությանը 13 միլիարդ դրամ հատկացնելու որոշում, որը կուղղվի Արցախում սոցիալական ծախսերի՝ գազի, էլեկտրաէներգիայի վճարները փոխհատուցելու, բյուջետային աշխատավարձերն ու նպաստները վճարելու գործին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմից հետո սոցիալական այդ կարևոր հատկացումները շուտով կմոտենան 100 միլիարդ դրամի, միաժամանակ նշելով, որ կարևոր խնդիր է սոցիալական ուղղվածությունից հատկացումները տեղափոխել զարգացման օժանդակության դաշտ, զարգացման ծրագրերի դաշտ:

Խոսել այն սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, որ կանգնել են Արցախի առաջ պատերազմի հետևանքով, թերևս ավելորդ է: Ըստ էության, Արցախը կորցրել է իր նախկին սոցիալ-տնտեսական կենսագործունեության համակարգի կեսից ավելին: Դրա վերականգնումը պահանջելու է տարիներ և տքնաջան աշխատանք: Միևնույն ժամանակ սակայն, պահանջելու է նոր որակներ՝ համարժեք թե ներարցախյան-ներհայաստանյան սոցիալ-տնտեսական իրականությանը, դրա բարդություններին, և թե ժամանակակից աշխարհի իրողություններին: Արցախում պետք է ձևավորվի արդիական տնտեսա-քաղաքական միտք, հակառակ պարագայում խոսել զարգացման ծրագրերի մասին թերևս ավելորդ է: Ավելին, նաև Արցախի քաղաքական սուբյեկտության խնդիրն է պահանջում ժամանակակից աշխարհի իրողություններին համարժեք արդիական մտքի ձևավորում, որպեսզի դրա շնորհիվ հնարավոր լինի մշակել Արցախի տնտեսա-քաղաքական զարգացման իրատեսական և բազմասցենար հեռանկարներ: Անշուշտ, այդ հարցում թե մտավոր, թե տնտեսական ռեսուրսով պետք է օժանդակի Հայաստանն ու հայությունը, բայց շատ կարևոր է, որպեսզի Արցախը չմնա բացարձակ «խնամակալության» ենթակա մի մեծ «նպաստառու»: Սա նաև քաղաքական խնդիր է, որ պետք է լուծել: Միևնույն ժամանակ, արժե թերևս անդրադառնալ մեկ այլ գործոնի: Արցախին սոցիալ-տնտեսական հատկացումները թերագնահատվում են քաղաքական տեսանկյունից: Կա հանրային որոշակի մտայնություն, որտեղ չափման կետերը քաղաքական հայտարարությունները և այսպես ասած այցերն են՝ Հայաստանի վարչապետը չայցելեց Արցախ, այս կամ այն նախարարը չայցելեցին, և այլն: Հասկանալի է, որ հետպատերազմյան նոր իրողությունը առաջացրել է այստեղ ցավագին նոր գծեր և Հայաստանը հարկադրված է հաշվի նստել դրանց հետ: Մյուս կողմից սակայն, կարելի է անվերջ կռիվ տալ այդ թեմայով, մյուս կողմից անել առավելագույնը այլ ուղղություններով: Իսկ դրանք հենց սոցիալ-տնտեսական ծրագրերն ու կապերն են, ու առավել քան կարևոր է, որ Արցախի և Հայաստանի միջև առավելագույն խտությամբ հյուսվեն սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքացիական թելերը: Դա այսօր ունի նաև քաղաքական մեծ նշանակություն, հաշվի առնելով այն, որ ռազմա-քաղաքական իմաստով Արցախն այսօր ունի դե ֆակտո ռուսական կարգավիճակ:

Անշուշտ, հայկական կողմի համար գերխնդիր է առանց Ռուսաստանի հետ բախման կամ հակադրության, կարողանալ հասնել Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցում առավելագույնս միջազգայնացված և բազմակողմ երաշխիքների, կարողանալ անել առավելագույնը՝ Մինսկի խմբի համանախագահների շրջանում այդպիսի տրամադրության ձևավորմանն ու ամրացմանը նպաստելու համար, բայց դրանով հանդերձ շատ կարևոր է նաև ապահովել Արցախի կյանքի հայկականությունը: Այդ խնդրում է առանցքային Հայաստանի և ընդհանրապես համահայկական օրգանիզմի հետ հյուսվածքային կապի սերտացումը, բայց ոչ լոկ զբոսաշրջա-թամադայական տրամաբանությամբ, այլ գործնական ծրագրերի և նախաձեռնոււթյունների, որոնք զերծ կլինեն հայրենասիրական պաթոսից՝ որ գերակշռել է տարիներ շարունակ, և հայրենասիրական ու հայկական կլինեն ուղն ու ծուծով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում