Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Ռուսաստանը սկսում է վտարել անօրինական միգրանտներին. Ի՞նչ վտանգների առջև են ՀՀ քաղաքացիները

Առաջիկա օրերին Ռուսաստանը կսկսի երկրից վտարել անօրինական միգրանտներին, որոնք չեն կարողացել կարգավորել իրենց իրավական կարգավիճակը: Ըստ ՌԴ օրենսդրության, օտարերկրյա այն քաղաքացիների նկատմամբ, որոնք սեպտեմբերի 30-ից հետո անօրինական կարգավիճակում կլինեն, կկիրառվեն Դաշնային օրենքի 115-րդ հոդվածի նորմերը, որոնք ներքին գործերի մարմինների աշխատակիցներին թույլ են տալիս վարչական միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև ՌԴ տարածքից հեռացումը:

Այս առնչությամբ, ՄԱՀՀԻ միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կովիդի ընթացքում  մի քանի անգամ Ռուսաստանը երկարացրեց  ՌԴ-ում գտնվող միգրանտների գտնվելու ժամկետը, որովհետև կովիդով պայմանավորված մարդիկ չէին կարողանում լքել երկրի տարածքը: Հետագայում նոր որոշում կայացվեց, որով տրվեց հնարավորություն մինչև մայիսի 15-ը օրինականացնել իրենց երկրում գտնվելը, եթե ժամկետի խախտում էր առաջացել կովիդով պայմանավորված: Ավելի ուշ ՌԴ-ում գտնվելն օրինականացնելու հետ կապված ժամկետը երկարացվեց մինչև սեպտեմբերի 30-ը, հետևաբար մինչև սեպտեմբերի 30-ը, անկախ նրանից, թե մարդիկ երկիր մուտք գործելիս այցի նպատակն ինչ էին լրացրել, կարող էին օրինականացնել իրենց գտնվելը: Իսկ արդեն սեպտեմբերի 30-ից հետո այն անձինք, որոնք չեն օրինականացրել իրենց երկրում գտնվելը,  կամ պետք է լքեին երկիրը, կամ հոկտեմբերի 1-ից սկսած կսկսվեն զանգվածային արտաքսումներ: Դա նշանակում է, որ Ռուսաստանի ոստիկանությանը, ազգային անվտանգության մարմիններին տրվել են հանձնարարականներ, որ իրենք կարող են  կատարել ստուգումներ գործատուների մոտ, միգրացիոն հաշվառման հասցեներում և օրինախախտներին արտաքսել երկրից»:

Անդրադառնալով հնարավոր վտանգներին, փորձագետն ասաց. «Եթե անձը հաշվառված է մեկ հասցեում, բայց բնակվում է մեկ այլ հասցեում, միանշանակ արտաքսման վտանգի տակ է, որովհետև դա խախտում է համարվում: Նրանք, որոնք չունեն աշխատանքային պայմանագիր կամ ունեն ֆիկտիվ աշխատանքային պայմանագիր և աշխատում են բոլորովին այլ աշխատավայրում, նրանք ևս ենթակա են արտաքսման: Վտանգի տակ են այն անձինք, որոնք ՌԴ մուտք են գործել կովիդի սահմանափակումների ընթացքում, այսինքն օդանավով մեկնել են Մինսկ, այնտեղից ցամաքային ճանապարհով մտել են ՌԴ տարածք, և իրենց անձնագրում չի երևում կնիքը, որ օրինական մուտք են գործել ՌԴ: Այդ անձինք չգիտես ում խաբելու համար մեծ գումարներով գնել են նաև ֆիկտիվ միգրացիոն հաշվառման քարտեր, որը պետք է լրացնեին սահմանին և իրենց կարծիքով իրենք օրինականացրել են իրենց գտնվելը, բայց նրանք պարզապես խստացրել են իրենց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները: Որովհետև եթե հիմա նրանք միայն սահմանախախտման համար կարող էին 3-6 տարի ազատազրկման ենթարկվել, այդ հոդվածին կավելանա նաև կեղծ փաստաթղթերի ձեռքբերումը և օգտագործումը: Այսինքն մեր քաղաքացիներին առնվազն այդ վտանգները սպառնում են»:

Նա հիշեցրեց, որ ՌԴ-ում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների 61 հազար է. «Բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ այդ թիվը առնվազն 2-3 անգամ ավել է: Որովհետև այդ թվի տակ իրենք տեսնում են միայն այն անձանց, որոնք մինչև կովիդը միգրացիոն հաշվառման խախտում ունեն: Բոլոր նրանք, որոնք ՌԴ մուտք են գործել անօրինական ճանապարհով,  և իրենց բազաներում չեն երևում, այդ անձանց իրենք չեն կարող հաշվել:

Ես փորձել եմ իմ ունեցած հնարավորություններով տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ մինչև սեպտեմբերի 30-ը կամ օրինականացնեն իրենց գտնվելը, կամ դուրս գան երկրի տարածքից: Իսկ նրանք, որոնք Բելառուսի տարածքով են մտել, նույն ճանապարհով վերադառնան, որովհետև սահմանին իրենց ուղղակի կձերբակալեն, որովհետև անօրինական սահմանազատումը ենթադրում է 3-6 տարվա ազատազրկում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում